Երևանն անտեսել է էթիկայի չափանիշները․ Զախարովան՝ ԼՂ բանակցային փաստաթղթերի հրապարակման մասին (տեսանյութ)

«Ես կցանկանայի նշել ակնհայտը. Երևանը անտեսել է տարրական էթիկական չափանիշները՝ բացահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը, և, առավել ևս, պետությունների ղեկավարների նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ պատշաճ համակարգման»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։ «Սակայն, քանի որ նրանք դա արել … Read more

Հայկական կողմի պաշտոնական պատասխաններն ո՞ւր են․ 44-օրյան կանգնեցնելու առաջարկներն ո՞ւր են․․․

Թե բա՝ «Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։  Ու էն որ կեսը Կազիմիրովի կայքից են վերցրել, կեսը ԵԱՀԿ կայքերից։ 1999 թվականի Մեղրիի տարբերակը՝ 2008 թվականի ՀԺ-ում հրապարակվածն են արտատպել, իսկ որպես նախաբան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի ելույթից մեջբերումներ․․․ Ու ԱԺ-ում 2018 թվականի Սերժի ելույթից մի հատված։  1994 թվականի զինադադարի եռակողմ պայմանագիրն ո՞ւր ա։ … Read more

«Սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, եւ դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ»

«Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով, գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հավելեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասաց՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը։ Ի պատասխան բանավեճի հրավերի … Read more