Ռուսական ակումբը պատրաստ է 70 միլիոն ռուբլիով 5 տարվա պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Տոլյատիի «Ակրոնը» ցանկանում է ձեռք բերելՀայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» 21 ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին։ Այս մասին հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը: Տրանսֆերի համար ռուսական ակումբն առաջարկել է 70 միլիոն ռուբլի ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը պատրաստ է 5 տարվա պայմանագիր կնքել Հովհաննիսյանի հետ: «Փյունիկը» դեռ վերջնական պատասխան չի տվել և ժամանակ է … Read more

Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները

Սպորտ 24 Օգոստոս, 2026 9:09 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Opta-ի վիճակագիրների կարծիքով՝ «Ինտեր Միլանը» առաջնության տիտղոսը նվաճելու գլխավոր ֆավորիտն է, որը գնահատում է նրանց հնարավորությունները 34.9%: Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ ավելի բարձր է, քան նրանց ամենամոտ մրցակից «Ռոմայինը», … Read more

BBC Sport-ի 28 փորձագետներից 25-ը կարծում են, որ «Արսենալը» կպահպանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը

BBC Sport-ի 28 փորձագետներից 25-ը կարծում են, որ «Արսենալը» կպահպանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Մասնագետները գլխավոր ֆավորիտ են համարում Միկել Արտետայի թիմին՝ ընդգծելով կազմի կայունությունը, նոր համալրումները և նախորդ մրցաշրջանից ստացած վստահությունը։ Փորձագետների ընդհանուր կանխատեսմամբ՝ երկրորդ տեղում կավարտի մրցաշարը «Մանչեսթեր Սիթին», երրորդը՝ «Լիվերպուլը», իսկ չորրորդը՝ «Չելսին»։

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի իսպանական «Սարագոսայում»

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպան Լարա Կազանջյանը կարիերան կշարունակի իսպանական «Սարագոսայում»: Նախկինում նա հանդես է եկել իտալական «Ռես Դոննա Ռոմայում», կանադական «Քրեյթոնում» ու ֆրանսիական «Լանսում», նաև Կանադայի պատանեկան հավաքականում։ Լարա Կազանջյանը 2023 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում։

Հայկ Մովսիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի U15 առաջնության փոխչեմպիոն

23 Օգոստոսի 2026, 21:08 Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: Հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 122 կգ, իսկ հրում վարժությունում՝ 130 կգ: Երկամարտի 252 կգ արդյունքով Մովսիսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Բրոնզե գոտեմարտում հայ ըմբիշը 7-6 հաշվով ծանրագույն հաղթանակ է տոնել եգիպտոսցի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Դավիթ Դավթյանը՝ Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

23 Օգոստոսի 2026, 20:20 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը (70 կգ) նվաճել է բրոնզե մեդալ Մ20 աշխարհի առաջնությունում։ Երրորդ տեղի համար լարված գոտեմարտում հայ ըմբիշը 7:6 հաշվով կամային հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցչի նկատմամբ:

Որակազրկումներ Արգենտինայի հավաքականում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ԱԱ եզրափակչից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ որոշումներ է կայացրել։ Կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը իսպանացի ֆուտբոլիստների վրա հարձակվելու համար որակազրկվել է 10 խաղով, պաշտպան Նաուել Մոլինան որակազրկվել է 7 խաղով, իսկ Տյագո Ալմադան ու Գավին՝ մեկական խաղով: Պարեդեսը և Մոլինան նաև տուգանվել են 90 հազար դոլարով:

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց մեկ արծաթե մեդալով

Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները 2026 թվականի ձյուդոյի պատանեկան աշխարհի առաջնությունում, որն անցկացվում էր Էկվադորում։ Մրցաշարի արդյունքներով հայ մարզիկները նվաճեցին մեկ արծաթե մեդալ։ Մինչև 50 կգ քաշային կարգում Կարեն Նավասարդյանը 1 հաղթանակ տարավ ու պայքարն ավարտեց 1/8 եզրափակչում։ Մինչև 55 կգ քաշային կարգում Նարեկ Դավթյանը հասավ եզրափակիչ և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։ Եզրափակիչ տանող ճանապարհին նա … Read more

Մեր նպատակն է ոչ թե պարզապես պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, այլ կրկին պայքարել դրա համար․ Էդեգոր

«Արսենալը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը սկսել է «Կովենտրի Սիթիի» նկատմամբ վստահ հաղթանակով՝ 3։0 հաշվով։ BBC Sport-ը նշում է, որ նախորդ մրցաշրջանի չեմպիոնությունից հետո թիմը մտել է նոր մրցաշրջան չեմպիոնի ինքնավստահությամբ։ Թիմի ավագ Մարտին Էդեգորը հայտարարել է, որ իրենց նպատակն է ոչ թե պարզապես պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, այլ կրկին պայքարել դրա համար։ Նրա խոսքերով՝ նախորդ մրցաշրջանն … Read more