«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին». Շարմազանով

«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին»,- այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը: Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին: … Read more

«Սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, եւ դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ»

«Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով, գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հավելեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասաց՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը։ Ի պատասխան բանավեճի հրավերի … Read more