Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան

10 Հոկտեմբերի, 2026 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում է, թե գոհ է ՊՆ աշխատանքից։ Ինչի՞ց եք գոհ,Զոհերի՞ թվից, թե՞ բանակում տիրող իրավիճակից։ Կես տարվա ընթացքում տասնյակ զոհեր, և այսօր՝ կրկին զոհ։ Ես 30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել։ Ես՝ որպես սպա, … Read more

Զինծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով. ՊՆ • Tribune.am

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

  Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։   Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։    Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն … Read more

ՀՀ–ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32–ի

  Sputnik․ ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ արտասահմանյան բուհերում սովորող քաղաքացիները կրթական ծրագրերի տևողության պատճառով երբեմն չեն հասցնում ուսումն ավարտել մինչև զորակոչի 27 տարվա շեմը։   ՀՀ–ում տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմ կսահմանվի մինչև 32 տարեկանը։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը։ … Read more

Հիմա խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է․ Փաշինյանը՝ բանակում ինքնաuպանությունների մասին

6 Հոկտեմբերի, 2026 Բանակում ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ համարվում է մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը … Read more

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ • Tribune.am

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»։