Մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի օտարման իրավաչափությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 2-րդ փողոց 21 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքին տիրանալու դիտավորությամբ, 2014 թվականին համայնքի իրավասու պաշտոնյաներին է ներկայացրել ՍՊ ընկերության կողմից նշված … Read more

«Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

26 Օգոստոսի, 2026 «Նիստի հետ կապված իրավական որևէ բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում։ Մենք բոլորս ֆիքսվել ենք այն օրվա իր ելույթի՝ այդ մարդու ելույթի վրա, բայց դա պերմանենտ եկավ, եկավ, եկավ, այդ օրը հասավ ապոգեին։ Այդ արդեն ուղիղ ցուցումներ էին։ Առաջ, երբ հեռախոսով փսփսալով, թաքուն էր ցուցում տալիս, հիշում ենք … Read more

Փաշինյանի հանձնարարականից հետո իրավապահները ոտքի տակ են տալիս Սահմանադրությունն ու օրենքները․ Մանուկյան

26 Օգոստոսի, 2026 «Սա առաջին անգամ չէ։ Պարբերաբար Փաշինյանի որևէ հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները և կատարում են շեֆի հանձնարարությունը։ Այնքան են կատարելու շեֆի հանձնարարությունը, որ մի օր, անգիտակցաբար, իրենք իրենց տներն են մտնելու ու խուզարկելու, որովհետև որոշների դեպքում իրոք հիմքեր էլ կան խուզարկելու»,- այս մասին այսօր՝ օգոստոսի … Read more

Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին 

26 Օգոստոսի, 2026 «Այս դեպքը վերաբերում է դեռևս 2018 թվականին բացահայտված տվյալներին։ Պատկերացրեք՝ ընդհանրապես խափանման միջոցը, առավել ևս կալանքը՝ որպես խափանման միջոց, վերաբերում է ինտենսիվ մի իրավիճակի՝ քրեական վարույթի։ Եթե ես արդեն իսկ ձեզ ասում եմ, որ այդ իրավիճակը բացահայտված է եղել 2018 թվականից, ո՞նց կարող է 2026 թվականին լինի այնպիսի իրավիճակ, որ այդ ինտենսիվությունը … Read more

Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան 

26 Օգոստոսի, 2026 «Արդարադատության շատ ակնկալիքներ չկան։ Իհարկե, միշտ գալիս ես դատարան, ակնկալիքը այն է, որ կիրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով արդեն ութ տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը, ու առանձնապես դրական ակնկալիք ես ինքս չունեմ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

Այնքան են լկտիացել, որ ԱԺ ամբիոնից են նման հայտարարություններ հնչեցնում․ Գրիգորյանը՝ ՔՊ-ականների մասին 

26 Օգոստոսի, 2026   «Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի այս բոլոր կրքերը՝ բոլորին նստացնելու, պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ էլ, ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի այդ ելույթներից, նույն բանն էին ասում։ Ասում էին, որ այո՛, այդ պատվերը մենք … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

26 Օգոստոսի, 2026 Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի հարցը։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն այսօր ԱԱԾ ուղեկցությամբ նրան տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան 

26 Օգոստոսի, 2026   «Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, որովհետև կալանավորման միջնորդությունը և ձերբակալված անձը միաժամանակ են ներկայացվում դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Այսօր դատը կքննվի ժամը 20:30-ին»,- այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

26 Օգոստոսի, 2026 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ԱԱԾ ուղեկցությամբ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ծառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել

Կոտայքի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 7-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող մի շարք անշարժ գույքերի վերաբերյալ գործարքներն ու աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Առաջին հայցով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին պատկանող՝ Առինջ մոլի հողատարածքի վերաբերյալ 2015 թվականի հոկտեմբերի 4-ի՝ Հողային օրենսգրքի … Read more