Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած համաշխարհային դասակարգման դեկտեմբեր ամսվա տղամարդկանց ցուցակի առաջին հարյուրյակում Հայաստանից մնացել է միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (լուսանկարում), որը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։
Դրա փոխարեն կանանց թոփ 100-ում ունենք երեք ներկայացուցիչ. Էլինա Դանիելյանը 37-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 75-րդը, Մարիամ Մկրտչյանը՝ 90-րդը։
Եւս չորս հայ շախմատիստներ կան լավագույն 100-յակի մեջ, սակայն նրանք ներկայացնում են Միացյալ Նահանգները։ Լեւոն Արոնյանը 20-րդն է, Սամուել Սեւյանը՝ 39-րդը, Տաթեւ Աբրահամյանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը, Աննա Սարգսյանը՝ 63-րդը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: