«Վերադարձ». Իջևանում բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 2-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում կայացավ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը: Մի քանի տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո նկարիչը վերադձել է հայրենի Կողբ՝ ապրելու և ստեղծագործելու հայրենի հողում:

«Վերադարձ խորագիրն անձամբ իմ վերադարձի մասին չէ, սա մեր ազգի վերադարձն է իր անցյալին, ներկային և ապագային: Նկարներիս մեծ մասը ես վրձնել եմ վերջին 3 ամսում՝ կարոտս առնելով հայրենի հողից: Իմ հայրենիքի գույներն այլ են, և հայի ոգին է այլ: Այսքան տարբեր վայրերում ներկայացված իմ ցուցահանդեսի արձագանքներից ես հասկացա, որ հայի ոգին անկոտրում է, հայի սերը հայրենիքի հանդեպ՝ անսահման», Aravot.am -ի հետ զրույցում նշեց Աղաբաբյանը:

Նկարիչը հավելեց, որ Կողբում կառուցում է տուն-արվեստանոց, որտեղ կշարունակի ստեղծագործել:

Նոյեմբերի 11-ին Նիկոլ Աղաբաբյանի նկարները կցուցադրվեն նաև Երևանում՝ Փյունիկ զարգացման կենտրոնում:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment