Հրաչյա Հակոբյանը ՔՊ ցուցակում չի լինելու, Նիկոլ Փաշինյանը նորմալ է արձագանքել դրան

Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես չի առաջադրել իր թեկնածությունը՝ 2026 թվականի ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար։ Այդ մասին նա ասաց այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում։ «Ուղղակի չուզեցի։ Որեւէ պատճառ չկա։ Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց»,-ասաց նա։ Թե ինչո՞վ է զբաղվելու՝ դեռ չգիտի, բայց ՔՊ-ից դուրս չի գալու։ … Read more

«Առաջիկա ընտրություններում մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ»․ Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է՝ Հայաստանի շուրջ ապաշրջափակում է գնում, եւ Հայաստանի տնտեսությունը խիստ մրցակցային լինելու կարիք ունի․ այս մասին նա ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել, եւ եթե իր գործունեությանը կուսակցական լինելը չի խանգարի, իսկ ինքը կարծում է, որ չի խանգարի, ՔՊ-ից դուրս չի էլ … Read more

Քրիստինե Պողոսյան. «Ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ»

«2021 թվականին ես ներսից` իմ թիմի հետ, տեսել եմ՝ ի՞նչ է նշանակում, երբ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ։ Ես երջանիկ եմ, որ դուք դա չեք զգացել, ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք։ Այդ ժամանակ թիմին լքելը կլիներ … Read more

Օպերային թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Դեկտեմբերի 3–ը Հաշմանդամների միջազգային օրն է: Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 4-ին կայանալիք համերգը նվիրված է այդ օրվան: Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգան հանրապետական և միջազգային բազում մրցույթների դափնեկիրներ, ջութակահար Լուսինե Սարգսյանն ու դաշնակահար Լևոն Կարապետյանը: Համերգը կղեկավարի մաեստրո Կարեն Դուրգարյանը: 2006-ին Հայաստանը պաշտոնապես միացավ  1992-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Հաշմանդամության … Read more

«Եկեք ասեք, որ սա մի խումբ անձանց ապահովագրություն է, անունը մի դրեք համընդհանուր առողջապահական ապահովագրություն»

«Տիկին նախարար, դուք երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեցիք, որ ներկայացնում եք երկրի կարեւագույն ռեֆորմներից մեկը։ Բայց հետո սկսում եք ինքներդ ձեզ հակասել, որ սա բոլորին չի վերաբերում, սա համընդհանուր առողջապահական ապահովագրություն է, բայց համընդհանուր չէ, որովհետեւ հենց նոր ասացիք՝  ներառում է բոլորին, բայց անհատի բոլոր հարցերը չի կարգավորում։ Ուրեմն, եկեք ասեք, որ սա ապահովագրություն է … Read more

«Առողջության ապահովագրությունը ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ ուղղված է հիմնական մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմմանը»․ Անահիտ Ավանեսյան

ԱԺ նստաշրջանում քննարկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից նախագծերի փաթեթը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Ես նորից պիտի շեշտադրեմ, որ ապահովագրությունը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց … Read more

Ինքնասպանության փորձ ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր «Արմավիր» ՔԿՀ-ում

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ստորաբաժանմունքում, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, 39-ամյա դատապարտյալն օրերս պատուհանի ճաղավանդակից սավանի կտորով կախվելու եղանակով կատարել է ինքնասպանության փորձ։ Այն կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից: Միաժամանակ չնախատեսված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է սավանի կտորն ու առգրավվել։ Դատապարտյալը հայտարարել է, որ ինքնասպանության փորձ կատարելով ցանկացել է, որ իրեն տեղափոխեն այլ ՔԿՀ։ Նոյեմբերի 23-ին «Արմավիր» … Read more

«Ոչ, մենք չենք խոսել այդ մասին»․ Մարթա Կոսը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը հնչեցնելու մասին

«Ես դա չգիտեմ: Այդ հարցը, հավանաբար, ևս կլինի քննարկման մաս»,- հարցին՝ ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց ծննդավայր վերադարձի մասին, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հանձնակատարն ասաց, որ աջակցում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նաև մեծ օգնություն կա որոշ անդամ երկրների և միջազգային … Read more

«Այո, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է․ խոսել եմ նաև Ադրբեջանի նախագահի հետ»․ Մարթա Կոս

«Այո, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և դուք արդեն գիտեք, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, դրական ուղղությամբ զարգացում է»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ սեպտեմբերին Երևանում՝ հայաստանյան 4 լրատվամիջոցների հետ համատեղ հարցազրույցում հայտարարեցիք, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը պատմական պահ է Հայաստանի համար, բայց տեսնում ենք, որ օգոստոսի 8-ից հետո էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է … Read more

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական․ որոշումը դեռ կայացված չէ»․ Մարթա Կոսը՝ Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու մասին

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական, և այն գտնվում է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ քայլեր, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ»,-լրագրողների … Read more