«Իմ հետ էլ նման տոնով չխոսես, էս էնքան բան եմ արել ազգի համար, դու երեխա էիր»․ Վարդան Ղուկասյանը լեզվակռվի մեջ մտավ դատավորի հետ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում ելույթ ունեցավ՝ ասելով, որ մտածում էր խոսել, թե ոչ, սակայն, ըստ նրա, դա թելադրվում է ի վերուստ, և նա որոշել է խոսել։ «Ոչ թե մտքով եմ մտածում, այլ հոգեպես․ հոգիս ինչ թելադրում է, նա եմ անում։ Ճիշտ ասած՝ իմ առողջական վիճակի մասին իմ ընտանիքի հետ այսքան չեմ քննարկել, … Read more

Բազում հիվանդություններով տառապող Վարդան Ղուկասյանին պահում են ծխողների խցում․ քննվում է Գյումրու քաղաքապետի խափանման միջոցի հարցը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ շարունակվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այսպես ասած կաշառքի գործով դատական նիստը, որով անցնում են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը, փաստաբանական խումբը միջնորդություն ներկայացրեց փոխել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ տեղեկանքներ ներկայացնելով նրա առողջական վիճակի մասին՝ պնդելով, որ նրա առողջական վիճակը գնալով վատանում է։ Փաստաբանական խումբը բաղկացած … Read more

Ինչո՞ւ փոշմանեցին պաշտոնազրկել Շիրակի մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հնարավոր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին, նշել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, և իշխանությունները գոհ են նրա աշխատանքից․ Շիրակի մարզպետի փոփոխություն չեն նախատեսում։ Այնուամենայնիվ, որ դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարության ղեկավարը մտադիր էր պաշտոնազրկել Դավիթ Առուշանյանին, չի հերքել նաև Նիկոլ … Read more

Oդում փոշու պարունակությունը Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Ալավերդիում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 24-30-ը (2026թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունվարի 26-ին,✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ ✔ Սայաթ-Նովա փողոց՝ հունվարի 27-ին և 29-30-ը,✔ Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ հունվարի 25-ին,✔ Սանահին … Read more

Շիրակի մարզպետի՝ պարեկին ծեծելու մեջ մեղադրվող խորհրդականին փոխարինել են նոր կադրով․ ո՞վ է նա

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նոր խորհրդական ունի։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից, նա հունվարի 26-ին խորհրդական է նշանակել Լևոն Հակոբյանին։ 35-ամյա խորհրդականն անկուսակցական է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն է ավարտել։ Կենսագրությունից ակնհայտ է, որ երբևէ պետական համակարգում չի աշխատել, առաջին անգամն է, որ պետական պաշտոն է զբաղեցնում, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր … Read more

Արագածի տարածաշրջանում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ձյուն է տեղում

Փետրվարի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր ձյուն է տեղում։Աշոցքի, Արթիկի, … Read more

Ո՞րն է  հաղթանակի բանաձեւը․ Սյունիքի կարատեի ակումբի աջակից Էդգար Հակոբյանը՝ պատանի մարզիկներին (ֆոտոշարք)

Հանդիսավարը մեկ առ մեկ հնչեցնում է Սյունիքի  «Պանտեքս» կարատեի ակումբի սաների անունները։ Պատանի մարզիկներն ու չեմպիոնները ներս են մտնում իրենց մրցանակներով՝ տարբեր տարիներին ստացած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Ակումբի պատվավոր նախագահ, կապանցի գործարար Էդգար Հակոբյանն է ակումբի 100 սաներին հրավիրել տոնական սեղանների շուրջ՝ ամփոփելու անցած տարին, նախանշելու այս տարվա անելիքները։ Ի դեպ, այս տարի … Read more

Ինչո՞ւ էին ոստիկանության գվարդիայի Գյումրու բաժնի աշխատակիցներն ահազանգել 1-02, ո՞վ էր նրանց անհանգստացրել

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր առավոտյան աղմկոտ գրառում էր կատարել, որն անմիջապես հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում և օգտատերերի կողմից բուռն քննարկումների արժանացել։ Կարապետ Պողոսյանը տեղեկացրել էր, որ «իրական Հայաստանում» ոստիկանությունն այնքան «անվտանգ է», որ ոստիկանության գվարդիայի Գյումրու պահպանության բաժնի աշխատակիցները դիմել են ոստիկանություն, ահազանգել 1-02 ծառայություն՝ պաշտպանվելու համար։ «Մասնավորապես, վերջերս ոստիկանության … Read more

Վարդենիսում ծնվել է ընտանիքի 10-րդ երեխան

Հունվար 30,2026 13:58 Հունվարի 29-ին ՀՀ ԱՆ Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 10-րդ երեխան, 3530 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Նորածինն աղջիկ է, ունի 4 եղբայր և 5 քույր։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Սպասվում է քամու ուժգնացում, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Ուշադրություն ‼️ 🔻 Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Շրջակա … Read more