Ռեալը կորուստ ունի Օլիմպիակոսի դեմ խաղից առաջ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» դեմ արտագնա հանդիպումը։

Ինչպես հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը, բժշկական զննումից հետո բելգիացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ստամոքսաաղիքային վիրուսային վարակ։ Կուրտուան չի մեկնի Հունաստան և կգտնվի բժիշկների հսկողության ներքո։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Հունաստանում (Երևանի ժամանակով կեսգիշերին):

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցից 8-ում սեփական դարպասը պահել է անառիկ։

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 9 միավորով 7-րդն է, իսկ «Օլիմպիակոսը» 2 միավորով զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը։

Leave a Comment