🎥 ՉԼ․ Բարսելոնան քարը քարի վրա չթողեց Օլիմպիակոսին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 6:1 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։

«Կապտանռնագույնների» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, դուբլով աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը, նշանակված 11 մետրանոցից էլ չվրիպեց Լամին Յամալը։

Հունական ակումբի կազմում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Այուբ Էլ-Քաաբին։ 57-րդ րոպեին էլ խաղադաշտից հեռացվեց «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Սանտյագո Էսեն։

Զուգահեռաբար ընթացող «Կայրաթ» — «Պաֆոս» խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment