Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Մադրիդի «Ռեալի» իսպանացի կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Օլիմպիակոսի» դեմ կայանալիք հանդիպման հայտացուցակից։
Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է քառագլուխ մկանի վնասվածք։ Այս վնասվածքի պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել ոչ միայն «Օլիմպիակոսի» դեմ կայանալիք այսօրվա խաղը, այլ նաև չի կարողանա մասնակցել նոյեմբերի 30-ին նախատեսված «Ժիրոնայի» դեմ խաղին։ Նրա մասնակցությունը կասկածի տակ է նաև դեկտեմբերի 3-ին կայանալիք Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։
«Օլիմպիակոս»–«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։