🎥 Ինտերը հաղթեց Հունաստանի գործող չեմպիոնին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Միլանի «Ինտերը» նախամրցաշրջանային հատվածի վերջին ստուգողական խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հունական «Օլիմպիակոսի» դարպասը (2։0):

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն և Մարկուս Թյուրամը՝ համապատասխանաբար 16-րդ և 53-րդ րոպեներին։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը մեկնարկեց միլանյան գրանդի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե՝ տեղը զիջելով Պյոտր Զիելինսկիին։

«Ինտերը» Իտալիայի առաջնությունը 2025/26 մրցաշրջանում կմեկնարկի օգոստոսի 25-ին՝ «Տորինոյի» դեմ տնային խաղով։

Հանդիպման գոլերը՝ քիչ անց։

Leave a Comment