Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը — Armsport.am

Ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական հանդեսը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք մարզական ակումբների վարկանիշային աղյուսակը։ Ֆուտբոլային ակումբներից ցանկում տեղ են գտել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը (6,75 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով 8 հորիզոնականով։ «Մանչեսթեր Յունայթեդը» 24-րդ տեղում է (6,6 մլրդ դոլար)՝ գրանցելով 10 հորիզոնականի անկում։ «Բարսելոնան» հայտնվել է … Read more

Նա ուներ այն, ինչի մասին ես երազում էի. Ջերարդ — Armsport.am

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կիսվել է իր կարծիքով մերսիսայդցիների նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելու որոշման վերաբերյալ։ Ջերարդի խոսքով՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք ունի որոշելու իր կարիերայի ուղին, և նման որոշումները չեն կարող միանշանակ դատվել։ «Ես հասկանում եմ յուրաքանչյուր խաղացողի իրավունքը՝ կատարելու սեփական ընտրությունը. դա նրա կարիերան է։ Ես երբեք … Read more

Հայտնի է, թե ում կարող է գնել Լիվերպուլը վնասվածք ստացած Իսակին փոխարինելու համար

«Լիվերպուլը» դիտարկում է այս ձմռանը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ այն բանից հետո, երբ թիմի շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կոտրել է ոտքը։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։ Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները հետևում են «Բրենտֆորդի» հարձակվող Իգոր Տիագոյին, որին համարում են Առնե Սլոտի թիմի խաղաոճին համապատասխանող ֆուտբոլիստ։ Այնուամենայնիվ, «մեղուները» այս ձմռանը չեն պատրաստվում վաճառել 24-ամյա հարձակվողին, եթե … Read more

Լիվերպուլը հայտարարություն է տարածել Իսակի վնասվածքի և վիրահատության վերաբերյալ

Անգլիական «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակի առողջական վիճակի մասին։ Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (2:1), որտեղ դարձել էր գոլի հեղինակ, սակայն 60-րդ րոպեին փոխարինվել էր։ Իսակն այսօր հաջողությամբ վիրահատվել է։ Հետազոտությունը ցույց է տվել նրբոլոքային ոսկրի կոտրվածք և մակասրունքային հոդի վնասվածք։ Հարձակվողը … Read more

Վնասվածքը լուրջ է․ Լիվերպուլը երկար ժամանակով կորցնում է Իսակին

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը մոտ ժամանակներս չի կարողանա օգնել իր թիմին։ Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում, որտեղ դարձել էր գոլի հեղինակ (2:1)։ ​Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տեղեկություններով՝ «Լիվերպուլի» մտավախությունները հաստատվում են․ ամեն ինչ մատնանշում է, որ հարձակվողի մոտ առկա է ձախ ոտքի սրունքի կոտրվածք։ ​Շուտով 26-ամյա խաղացողը կանցնի լրացուցիչ … Read more

🎥 ԱՊԼ․ Լոնդոնյան մղձավանջ Տոտենհեմի համար․ Լիվերպուլը հաղթեց խթաններին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 17-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: Ջոն Բրուքսի գլխավորած մրցավարական անձնակազմի սպասարկած խաղի ընթացքի վրա էական ազդեցություն թողեց լոնդոնցիների կիսապաշտպան Չավի Սիմոնսի հեռացումը 33-րդ րոպեին: Թվային առավելություն ստացած մերսիսայդցիները հաշիվը բացեցին 57-րդ րոպեին՝ Ալեքսանդր Իսակի ջանքերով, ով, սակայն, գոլի դրվագում վնասվածք ստացավ և փոխարինվեց … Read more

Հայտնի է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան Սալահը Լիվերպուլից հեռանալու դեպքում

«Լիվերպուլի» և Մոհամեդ Սալահի միջև կոնֆլիկտը գրեթե հարթվել է, սակայն եգիպտոսցի ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին լուրերը չեն դադարում։ Լրագրող Էկրեմ Կոնուրի տվյալներով՝ ՊՍԺ-ն շարունակում է պահպանել հետաքրքրությունը Սալահի նկատմամբ, սակայն մոտ ժամանակներս որևէ կոնկրետ քայլ չի նախատեսում իրականացնել։ «Յուվենտուսը», «Գալաթասարայը», ինչպես նաև սաուդյան «Ալ-Իթիհադը» և «Ալ-Հիլալը» նույնպես շարունակում են ուշադիր հետևել 33-ամյա խաղացողի շուրջ ստեղծված … Read more

Լիվերպուլը Սալահին փոխարինող է գտել Իսպանիայում․ տրանսֆերը կարող է արժենալ 95 միլիոն եվրո

Ամեն ինչ տանում է նրան, որ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը տեսանելի ապագայում կհեռանա «Լիվերպուլից», հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբում արդեն ծրագրեր են կազմում Սալահի հեռանալու վերաբերյալ: Որպես փոխարինող «կարմիրները» դիտարկում են Բիլբաոյի «Ատլետիկի» 23-ամյա եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը: Ամռանը իսպանացին երկարաձգեց գործող պայմանագրի ժամկետը բասկայան ակումբի հետ, ինչի արդյունքում հնարավոր հրաժարագնի չափը 58 … Read more

Ես երկու անգամ մերժել եմ Մադրիդի Ռեալին․ Լիվերպուլի նախկին հարձակվող — Armsport.am

«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն այժմ հանդես է գալիս Կատարի «Ալ-Սադում», խոստովանել է, որ երկու անգամ մերժել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության տարբերակը։ «Ես երկու անգամ մերժել եմ Մադրիդի «Ռեալին»։ Առաջին անգամ՝ մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելս, իսկ հետո՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ», – ֆուտբոլիստի խոսքերը հաղորդել է AllThingsBrazil-ը։ Հիշեցնենք, որ Ֆիրմինոն ութ տարի խաղացել … Read more

The Best-2025. ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի տարվա լավագույններին — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Դոհայում կկայանա FIFA-ի ամենամյա The Best մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին: Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի, դարպասապահի և խորհրդանշական հավաքականի կազմերը։ Տղամարդկանց 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա) Նունու Մենդեշ (ՊՍԺ, … Read more