«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կիսվել է իր կարծիքով մերսիսայդցիների նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելու որոշման վերաբերյալ։
Ջերարդի խոսքով՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք ունի որոշելու իր կարիերայի ուղին, և նման որոշումները չեն կարող միանշանակ դատվել։
«Ես հասկանում եմ յուրաքանչյուր խաղացողի իրավունքը՝ կատարելու սեփական ընտրությունը. դա նրա կարիերան է։ Ես երբեք չէի դատի նման որոշումները ֆուտբոլային տեսանկյունից։ Նա խաղացել է ակումբի պատմության, անկասկած, լավագույն թիմերից մեկում. թիմը հաղթել է Պրեմիեր լիգան և հավակնում էր Չեմպիոնների լիգայի գավաթին։ Նա ուներ այն ամենը, ինչի մասին ես երազել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում։ Եվ հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ նա հասել է այն ամենին, ինչին ես այդպես էլ չհասա», — Ջերարդի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
«Ռեալ» տեղափոխվելուց հետո Տրենտը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։