«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն այժմ հանդես է գալիս Կատարի «Ալ-Սադում», խոստովանել է, որ երկու անգամ մերժել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության տարբերակը։
«Ես երկու անգամ մերժել եմ Մադրիդի «Ռեալին»։ Առաջին անգամ՝ մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելս, իսկ հետո՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ», – ֆուտբոլիստի խոսքերը հաղորդել է AllThingsBrazil-ը։
Հիշեցնենք, որ Ֆիրմինոն ութ տարի խաղացել է մերսիսայդյան ակումբում։ Անգլիական գրանդի հետ նա հաղթել է Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան։