🎥 Թեժ բախում Սիթիի խաղից հետո. Դոնարուման հարձակվել է մրցակցի վրա — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոնֆլիկտ է ունեցել «Սանդերլենդի» կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում՝ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման (0:0) ավարտից անմիջապես հետո։ Ինչպես հաղորդում է The Sun-ը, պահեստայինների նստարանին գտնվող Օ’Նիենը խաղավերջում բռնել է գնդակը՝ թույլ չտալով «քաղաքաբնակներին» արագ եզրային նետում կատարել, ինչն էլ առաջացրել է իտալացի … Read more

​IFFHS-ը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը — Armsport.am

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը։ ​IFFHS-ի վարկածով 2025 թ. խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. ​Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»): ​Պաշտպաններ՝ Նունու Մենդեշ (ՊՍԺ), Վիլյամ Պաչո (ՊՍԺ), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ): ​Կիսապաշտպաններ՝ Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»), Լամին Յամալ («Բարսելոնա»): ​Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ … Read more

ՊՍԺ-ի պատմություն կերտողները՝ ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում — Armsport.am

Հայտնի է 2025 թվականի ՖԻՖԱ-ի տղամարդկանց խորհրդանշական հավաքականի կազմը, որտեղ գերիշխող դիրք ունեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները։ Լավագույնների ցանկում ընդգրկվել են ՊՍԺ-ի 6 խաղացողներ, ովքեր առանցքային դեր են ունեցել ակումբի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալու գործում։ Նրանց թվում են դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման (ով արդեն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»), պաշտպաններ … Read more

The Best-2025. ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի տարվա լավագույններին — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Դոհայում կկայանա FIFA-ի ամենամյա The Best մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին: Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի, դարպասապահի և խորհրդանշական հավաքականի կազմերը։ Տղամարդկանց 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա) Նունու Մենդեշ (ՊՍԺ, … Read more

FIFPro-ի վարկածով 2025 թվականի խորհրդանշական հավաքականը հայտնի է — Armsport.am

Միջազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է 2025 թվականի խորհրդանշական հավաքականը։ Հավաքականը կազմվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում։ Յուրաքանչյուր հարցված ընտրել է երեք խաղացող չորս դիրքային կատեգորիաներում՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող։ FIFPro-ի 2025 թվականի խորհրդանշական հավաքականը՝ Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա / ՊՍԺ) Պաշտպաններ՝ Վիրջիլ վան Դայկ (Նիդերլանդներ / «Լիվերպուլ»), Աշրաֆ Հակիմի (Մարոկկո / … Read more

Ոսկե գնդակ 2025․ հայտնի է, թե քանի միավորով է Դեմբելեն գերազանցել Յամալին — Armsport.am

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության կազմակերպիչները հրապարակել են քվեարկության արդյունքները։ Ինչպես արդեն հայտնի է, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն մրցանակը ստացել է այս շաբաթվա սկզբին Փարիզում։ Դեմբելեն լրագրողների քվեարկության արդյունքում հավաքել է 1380 միավոր։ Երկրորդ տեղը գրաված Լամին Յամալը ստացել է 1059 միավոր՝ 321-ով պակաս, քան Ուսմանը։ Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի․ Ուսման Դեմբելե (ՊՍԺ) … Read more

🎥📷 Այն, ինչ կարող էիք բաց թողնել․ ովքեր էին 69-րդ Ոսկե գնդակի լավագույնները

2025 թվականի սեպտեմբերի 22-ին  Փարիզի «Շատլե» թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը։ Երեկոն վարեցին Քեյթ Սքոթը և Ռուդ Գուլիտը, բեմադրիչն էր Տրիստան Կարնեն, իսկ համանախագահներն էին High Scream-ը, ITV Studios France-ը և Auditoire-ը։ Մրցանակակիրները հայտարարվեցին հեղինակավոր հանդիսատեսի ներկայությամբ, որի թվում էին Մոնակոյի իշխանուհի Շարլենը, Ռոնալդինյոն, Անդրես Ինիեստան, Մերի Էրփսը, Ջանլուիջի Բուֆոնը, Լուիշ Ֆիգուն, Ռաֆայել … Read more

Նրան միևնույն է գոլեր են խփելու․ Գվարդիոլան՝ Դոնարումայի տեղափոխության մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր մտքերով իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի՝ «Պարի Սեն-Ժերմենից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության վերաբերյալ։ «Ես չէի պահանջի Ջիջիից անել այն, ինչ իրեն հարմար չէ։ Մենք չենք ակնկալում, որ նա կրկնի Էդերսոնի խաղաոճը։ Խոսքը վերաբերում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին։ Սա մյուս դարպասապահին թերագնահատելու մասին չէ, նրանք պարզապես տարբեր են։ … Read more

Հպարտ եմ, որ Գվարդիոլան ցանկանում էր ինձ տեսնել Մանչեսթեր Սիթիում․ Դոնարումա

«Մանչեսթեր Սիթի»-ի նորեկ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ տեղափոխվելու մասին։ «Կարծում եմ՝ Գվարդիոլայի պատմությունն ինքնին խոսում է իր մասին։ Այն փաստը, որ նա ցանկանում էր ինձ տեսնել այստեղ, մեծ հպարտության առիթ է։ Զգացմունքներս աննկարագրելի են։ Նրա ղեկավարությամբ աշխատելը լավագույն բանն է, որ կարող է պատահել ֆուտբոլիստի հետ։ Անհամբեր սպասում եմ խաղադաշտ դուրս … Read more

Դոնարուման Ման Սիթի տեղափոխվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ջանլուիջի Դոնարուման հայտարարություն է արել ՊՍԺ-ից «քաղաքայիների» կազմ տեղափոխվելուց հետո: ««Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր կնքելը ինձ համար առանձնահատուկ պահ է: Ես միանում եմ աշխարհի ամենաբարձր մակարդակի տաղանդներով համալրված թիմին և ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկի ղեկավարած ակումբին: Սա այնպիսի ակումբ է, որտեղ աշխարհի յուրաքանչյուր խաղացող կցանկանար հանդես գալ: Տարիներ շարունակ հիացմունքով հետևել … Read more