«Լիվերպուլը» դիտարկում է այս ձմռանը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ այն բանից հետո, երբ թիմի շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կոտրել է ոտքը։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները հետևում են «Բրենտֆորդի» հարձակվող Իգոր Տիագոյին, որին համարում են Առնե Սլոտի թիմի խաղաոճին համապատասխանող ֆուտբոլիստ։ Այնուամենայնիվ, «մեղուները» այս ձմռանը չեն պատրաստվում վաճառել 24-ամյա հարձակվողին, եթե արտակարգ առաջարկ չստանան։
Միևնույն ժամանակ, «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը մնում է «Բորնմուտի» վինգեր Անտուան Սեմենյոն, որի նկատմամբ հետաքրքրության մասին լրատվամիջոցները հայտնում էին դեռ մինչև Իսակի վնասվածքը։