Լիվերպուլը Սալահին փոխարինող է գտել Իսպանիայում․ տրանսֆերը կարող է արժենալ 95 միլիոն եվրո

Ամեն ինչ տանում է նրան, որ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը տեսանելի ապագայում կհեռանա «Լիվերպուլից», հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբում արդեն ծրագրեր են կազմում Սալահի հեռանալու վերաբերյալ:

Որպես փոխարինող «կարմիրները» դիտարկում են Բիլբաոյի «Ատլետիկի» 23-ամյա եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը: Ամռանը իսպանացին երկարաձգեց գործող պայմանագրի ժամկետը բասկայան ակումբի հետ, ինչի արդյունքում հնարավոր հրաժարագնի չափը 58 միլիոնից բարձրացավ 95 միլիոն եվրոյի:

Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է վճարել այդ գումարը և արդեն առաջարկ է պատրաստում Նիկոյի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսն «Բիլբաոյի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment