Անգլիական «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակի առողջական վիճակի մասին։
Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (2:1), որտեղ դարձել էր գոլի հեղինակ, սակայն 60-րդ րոպեին փոխարինվել էր։
Իսակն այսօր հաջողությամբ վիրահատվել է։ Հետազոտությունը ցույց է տվել նրբոլոքային ոսկրի կոտրվածք և մակասրունքային հոդի վնասվածք։
Հարձակվողը վնասվածքը ստացել էր բախման հետևանքով՝ խաղի առաջին գոլը խփելու պահին։
Ֆուտբոլիստի հետագա վերականգնողական փուլը կանցնի ակումբի մարզաբազայում։ Խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում։