Վնասվածքը լուրջ է․ Լիվերպուլը երկար ժամանակով կորցնում է Իսակին

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը մոտ ժամանակներս չի կարողանա օգնել իր թիմին։ Շվեդ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում, որտեղ դարձել էր գոլի հեղինակ (2:1)։

​Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տեղեկություններով՝ «Լիվերպուլի» մտավախությունները հաստատվում են․ ամեն ինչ մատնանշում է, որ հարձակվողի մոտ առկա է ձախ ոտքի սրունքի կոտրվածք։

Շուտով 26-ամյա խաղացողը կանցնի լրացուցիչ հետազոտություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կհաստատեն ախտորոշումը: Նման վնասվածքներից հետո վերականգնումը սովորաբար տևում է մի քանի ամիս, ինչը նշանակում է, որ Իսակը բաց կթողնի մրցաշրջանի զգալի մասը։

Leave a Comment