🎥 ԱՊԼ․ Լոնդոնյան մղձավանջ Տոտենհեմի համար․ Լիվերպուլը հաղթեց խթաններին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 17-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: Ջոն Բրուքսի գլխավորած մրցավարական անձնակազմի սպասարկած խաղի ընթացքի վրա էական ազդեցություն թողեց լոնդոնցիների կիսապաշտպան Չավի Սիմոնսի հեռացումը 33-րդ րոպեին:

Թվային առավելություն ստացած մերսիսայդցիները հաշիվը բացեցին 57-րդ րոպեին՝ Ալեքսանդր Իսակի ջանքերով, ով, սակայն, գոլի դրվագում վնասվածք ստացավ և փոխարինվեց Բրենան Ջոնսոնով: 66-րդ րոպեին Հյուգո Էկիտիկեն կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Խաղավերջում՝ 83-րդ րոպեին, Ռիշարլիսոնին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում «Տոտենհեմը» մնաց 9 հոգով. երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Քրիստիան Ռոմերոն:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 29 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» 22 միավորով մնաց 13-րդ տեղում:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment