Բավարական մեքենայի վերադարձը․ Բունդեսլիգայի լավագույնները՝ ըստ Armsport.am-ի

Գերմանիայում «Բավարիան» Վենսան Կոմպանիի գլխավորությամբ վերականգնել է իր հեգեմոնիան։ Armsport.am-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ մյունխենյան ակումբի գերիշխանությունը հիմնված է ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության կայունության վրա։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-2-3-1) Դարպասապահ. Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ. Կոնրադ Լայմեր («Բավարիա»), Ջոնաթան Տա («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքս Գրիմալդո («Բայեր») Կիսապաշտպաններ. Յոշուա Կիմիխ («Բավարիա»), … Read more

Գալակտիկոսի և Լա Մասիայի պայքարը. Armsport.am-ը ներկայացնում է Լա Լիգայի լավագույններին

Իսպանական Լա Լիգայում թեժ պայքար է ընթանում երկու տարբեր ֆուտբոլային փիլիսոփայությունների միջև։ Armsport.am-ն ամփոփել է 2025/26թթ․ մրցաշրջանի առաջին հատվածը և առանձնացրել այն 11 ֆուտբոլիստներին, ովքեր տոն են տվել իսպանական ֆուտբոլին։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-3-3) Դարպասապահ. Մարկո Դմիտրովիչ («Էսպանյոլ») Պաշտպաններ. Մարկոս Լյորենտե («Ատլետիկո»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), Ալվարո Կարերաս («Ռեալ Մադրիդ») Կիսապաշտպաններ. Լուիս … Read more

Չելսիի շարժիչն ու Արսենալի վահանը․ Armsport-ը կազմել է ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանը թևակոխում է երկրորդ կես։ Armsport.am-ի վերլուծական խումբը, ուսումնասիրելով առաջին շրջանի վիճակագրական տվյալները, առաջադեմ մետրիկաները (xG, PSxG) և ֆուտբոլիստների անհատական ազդեցությունը թիմերի արդյունքների վրա, կազմել է մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականը։ Այս մրցաշրջանը առանձնանում է պաշտպանական կառուցվածքների կարևորությամբ և հարձակման գծում անհատական վարպետության դրսևորմամբ։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-3-3) Դարպասապահ. Դավիդ … Read more

🎥 Արսենալը տարին ավարտում է առաջատարի դիրքում, ՄՅՈւ-ն և Չելսին միավորներ են կորցնում

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ձևավորվել է մրցաշարային աղյուսակի պատկերը 2025 թվականի ավարտին։ Տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ՝ 4:1 հաշվով: Այս հաջողությունը թույլ տվեց «զինագործներին» տարին եզրափակել առաջնության առաջատարի կարգավիճակում: Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Գաբրիելը, իսկ չորս րոպե անց Մարտին Սուբիմենդին կրկնապատկեց … Read more

Կրամնիկը դատի է տվել Շախմատի միջազգային ֆեդերացիային — Armsport.am

Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ)։ Այս մասին ռուս գրոսմայստերը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ ​Նոյեմբերին ՖԻԴԵ-ն բողոք էր ներկայացրել Էթիկայի հանձնաժողով՝ կապված Կրամնիկի՝ հանգուցյալ ամերիկացի շախմատիստ Դանիել Նարոդիցկու հասցեին արված հայտարարությունների հետ։ 29-ամյա Նարոդիցկու մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 20-ին։ Դրանից առաջ՝ 2024 թվականին, … Read more

Ֆուտբոլային հեղափոխություն․ օֆսայդի կանոնը կարող է արմատապես փոխվել հունվարի 20-ին

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) հունվարի 20-ին Լոնդոնում կայանալիք ժողովի ընթացքում մտադիր է քննարկել խաղից դուրս վիճակի որոշման կանոնների փոփոխության հարցը։ Այս մասին հայտնում է AS-ը։ Նշվում է, որ նոր կանոնի հաստատման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026/27 մրցաշրջանից։ Փոփոխությունների նախաձեռնողը «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ … Read more

​🎥 Տուն՝ Երևանում, թե՞ Rolex. Ծառուկյան — Շարա Բուլետ գոտեմարտը (Ուղիղ) — Armsport.am

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է սպասված մարզական շոուն՝ Hype Fighting-ի անդրանիկ մրցաշարը, որի զարդը լինելու է Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի դիմակայությունը։ ​Երեկոյի գլխավոր իրադարձության շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը մրցելու է ռուսաստանցի Շարա Բուլետի հետ։ Մարտիկները ուժերը չափելու են գրեփլինգի կանոններով։ Սա հատուկ իրադարձություն … Read more

Նոայի առաջատարը՝ Իտալիայի ճանապարհի՞ն․ հայտնի ինսայդերը բացում է փակագծերը

Հայաստանի չեմպիոն «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների տրանսֆերային դիտակետում։ Իտալացի հայտնի ինսայդեր Ռուդի Գալետիի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական «Կալյարին», «Պիզան» և մի քանի այլ թիմեր, որոնք արդեն սկսել են թարմացված տեղեկություններ հավաքել խաղացողի վերաբերյալ։ Բացի Ապենինյան թերակղզու ներկայացուցիչներից, 26-ամյա հարձակվողի համար պայքարից դուրս չեն եկել նաև … Read more

​Կորուստ հայկական բասկետբոլում. մահացել է Վիկտոր Աղաջանյան-Նովենցը — Armsport.am

Կյանքից վաղաժամ հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Վիկտոր Աղաջանյան-Նովենցը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Իր բազմամյա և նվիրված աշխատանքի ընթացքում նա մեծ ավանդ է ունեցել հայկական բասկետբոլի զարգացման գործում։ Վիկտոր Աղաջանյան-Նովենցի սաները դարձել են Հայաստանի չեմպիոններ, ներկայացրել են մեր երկիրը տարբեր միջազգային առաջնություններում: Վերջին տարիներին նա իր մասնագիտական … Read more

Հունվարի 1-ից կդադարեցվի Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից, Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում