🎥 Կայծակնային շախմատի ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մագնուս Կարլսենին — Armsport.am

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության խաղային երկրորդ օրը հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 14-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին։

Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները. Տեսանյութ

 2025 թվականը Team ընկերությունների խմբում նորարարությունների, նոր համագործակցությունների և կայուն զարգացման տարի էր։  Team-ը շարունակեց տարբեր ոլորտներում սահմանել նոր նշաձողեր՝ ընդլայնվելով ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում: «2025-ը Team-ի համար դարձավ իրական առաջընթացի ու համարձակ գաղափարների տարի։ Թիմով նախաձեռնեցինք ու իրականացրինք մի շարք նոր նախագծեր՝ ընդլայնելով թե՛ գործունեության ոլորտները, թե՛ աշխարհագրությունը: Միաժամանակ շարունակել ենք արդեն իսկ … Read more

📷 Լողի հայկական դաշնությունը և ԱԼՖԱ-ՖԱՐՄ-ը մեկնարկում են ռազմավարական գործընկերություն

Նոր հորիզոններ հայկական լողի համար․ Լողի հայկական դաշնությունը և «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը մեկնարկում են ռազմավարական գործընկերություն։ Հայաստանում լողի և ջրային մարզաձևերի զարգացման համար բացվում է նոր հեռանկարներ։ Լողի հայկական դաշնությունը և Հայաստանի դեղագործական շուկայի առաջատար «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ն, պաշտոնապես ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով ուժերը սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման շուրջ։ Հուշագիրը ստորագրել են Լողի հայկական դաշնությունը … Read more

Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլ նաև Հայաստանից արտահանում Ադրբեջան․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ ոչ միայն կշարունակվեն Ադրբեջանից ապրանքների ներմուծումը Հայաստան, այլ հնարավոր է Հայաստանից էլ ապրանքներ արտահանվի Ադրբեջան։ Նախարարը նշել է, որ մեր երկրից Ադրբեջան կարող է արտահանվել ֆերոմոլիբդեն, ալյումին, այլումինե փայլաթիթեղ, միրգ-բանջարեղեն, կենդանիներ, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիր արտադրանք։ Նախարարի խոսքով՝ կա ապրանքների ցանկ, որ Ադրբեջանը … Read more

Նիգերիայի նախագահը ցավակցել է Էնթոնի Ջոշուայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ

Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն ցավակցություն է հայտնել բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուայի մասնակցությամբ Նիգերիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով մահացել են մարզիկի մտերիմ ընկերները։ Այս մասին ասվում է տեղեկատվության և ռազմավարության հարցերով պետության ղեկավարի հատուկ խորհրդական Բայո Օնանուգայի հայտարարության մեջ։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել Էնթոնի Ջոշուայի հետ՝ անձամբ հայտնելու իմ ցավակցությունները նրա երկու գործընկերների մահվան … Read more

Դեկտեմբերի 30-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Դեկտեմբերի 30-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 383.5 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 379.29 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 383.97 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 446 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 449 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 442.47 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ … Read more

🎥📷 Ջոշուան վթարի է ենթարկվել. կա 2 զոհ, բռնցքամարտիկը հիվանդանոցում է — Armsport.am

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBO, WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան Նիգերիայում ենթարկվել է ավտովթարի, որը ողբերգական ելք է ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի ցերեկը՝ Լագոս-Իբադան մայրուղու վրա (Օգուն նահանգ): Lexus մակնիշի ամենագնացը, որի մեջ գտնվել է 36-ամյա մարզիկը, բախվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։ Ըստ տեղական ոստիկանության և … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Մարոկկոն և Մալին ևս փլեյ-օֆֆում են — Armsport.am

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության A խմբի վերջին՝ երրորդ տուրում տանտեր Մարոկկոյի հավաքականը սեփական հարկի տակ 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Զամբիայի ընտրանու նկատմամբ՝ դուրս գալով փլեյ-օֆֆ։ Մարոկկացիների կազմում դուբլ գրանցեց Այուբ էլ Կաբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրահիմ Դիասը։ Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ: Զուգահեռաբար ընթացող խաղում Մալին չկարողացավ հաղթել Կոմորյան կղզիների հավաքականին (0-0), … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Եգիպտոսն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը փլեյ-օֆֆում են

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի վերջին՝ երրորդ տուրում արդեն փլեյ-օֆֆում իր տեղն ապահոված Եգիպտոսի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Անգոլայի ընտրանու դեմ (0-0)։ Զուգահեռաբար ընթացող խաղում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը գոլառատ հանդիպման ընթացքում հաղթանակ տարավ Զիմբաբվեի ընտրանու նկատմամբ (3-2) և դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Նշենք, որ յուրաքանչյուր խմբի առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը … Read more

🎥 Լևոն Արոնյանը անակնկալ պարտություն է կրել 12-ամյա շախմատիստից — Armsport.am

Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, անակնկալ պարտություն է կրել։ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 20-րդ տեղը զբաղեցնող Արոնյանը առաջին փուլում պարտվել է 12-ամյա միջազգային վարպետ, արգենտինացի Ֆաուստինո Օրոյին։ Նշենք, որ այս առաջնությանը շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը ներկայացված … Read more