Չելսիի շարժիչն ու Արսենալի վահանը․ Armsport-ը կազմել է ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանը թևակոխում է երկրորդ կես։ Armsport.am-ի վերլուծական խումբը, ուսումնասիրելով առաջին շրջանի վիճակագրական տվյալները, առաջադեմ մետրիկաները (xG, PSxG) և ֆուտբոլիստների անհատական ազդեցությունը թիմերի արդյունքների վրա, կազմել է մրցաշրջանի առաջին կեսի խորհրդանշական հավաքականը։ Այս մրցաշրջանը առանձնանում է պաշտպանական կառուցվածքների կարևորությամբ և հարձակման գծում անհատական վարպետության դրսևորմամբ։ Armsport.am-ի վարկածով խորհրդանշական հավաքականը (4-3-3) Դարպասապահ. Դավիդ … Read more

Daily Mail․ Բրունո Ֆերնանդեշը կարող է լքել Մանչեսթեր Յունայթեդը — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը չի նախատեսում այս ամռանը լքել ակումբը։ Պորտուգալացին մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Անգլիայում՝ հանգիստ նախապատրաստվելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մրցաշարից հետո ֆուտբոլիստը բաց կլինի կարիերան շարունակելու նոր տարբերակների համար։ Հավանական ուղղություններ են Սաուդյան Արաբիան, MLS-ը և եվրոպական առաջատար ակումբները։ Հիշեցնենք, … Read more

Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստը համաշխարհային ռեկորդ է սահամանել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Ուրուգվայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն անցած մրցաշրջանում սահմանել է խաղադաշտում անցկացրած րոպեների համաշխարհային ռեկորդ, հաղորդում է Marca-ն։ Վալվերդեն մասնակցել է 72 հանդիպման՝ խաղալով ընդհանուր 6116 րոպե «Ռեալի» և Ուրուգվայի հավաքականի կազմում։ Լավագույն եռյակում են Բրունո Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 66 խաղ, 5796 րոպե, և Մայք Մենյանը («Միլան»)՝ 63 խաղ, 5624 րոպե։ Լավագույն … Read more

Ալ-Հիլալը շատ բարի էր ինձ հետ․ Ֆերնանդեշը բացատրել է՝ ինչու է մերժել ֆանտաստիկ առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը բացատրել է, թե ինչու է հրաժարվել «Ալ-Հիլալ» տեղափոխվելուց: Հիշեցնենք, որ սաուդյան ակումբը պորտուգալացուն առաջարկել է չորս տարվա պայմանագիր: Այս ընթացքում փորձառու կիսապաշտպանը կարող էր 200 միլիոն եվրո վաստակել: «Ես լավ հնարավորություն ունեի: Ակումբի նախագահը զանգահարեց ինձ և հարցրեց, թե արդյոք ցանկանում եմ հեռանալ: Ակումբները սպասում էին իմ պատասխանին: Ես խոսեցի … Read more

ՄՅՈւ-ի ավագը որոշում է կայացրել Ալ-Հիլալի խելահեղ առաջարկի վերաբերյալ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» խելահղ առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին որոշել է մնալ Եվրոպայում՝ ցանկանալով շարունակել խաղալ բարձրագույն մակարդակում, չնայած նրան առաջարկվել էր շաբաթական շուրջ 700 հազար ֆունտ (834,200 եվրո), ինչը տարեկան կազմում էր մոտ 65 միլիոն ֆունտ (77.5 միլիոն եվրո), առանց … Read more

Բավարիան նոր նպատակ ունի, Վիրցի՝ այլ ակումբ ընտրելուց հետո — Armsport.am

«Բավարիան» մեծացրել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակողական կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի նկատմամբ, այն բանից հետո, երբ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը ձախողվեց։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդում» չեն ցանկանում վաճառել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պատրաստ են քննարկել 100 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի արժողությամբ առաջարկները: Գերմանական գրանդի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպում անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» … Read more

Ալ-Հիլալը պատրաստ է տարեկան 33 մլն եվրո վճարել Բրունու Ֆերնանդեշին — Armsport.am

«Ալ-Հիլալը» ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշի հետ հունիսի 15-ին մեկնարկող ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։ Դրա հետ կապված՝ սաուդյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստին 72 ժամ է տվել որոշում կայացնելու համար։  Այս մասին հայտնում է Give me Sport-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է 30-ամյա կիսապաշտպանին առաջարկել շաբաթական 700,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, ինչպես … Read more

Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո․ Ֆերնանդեշն՝ իր ապագայի մասին — Armsport.am

Բրունո Ֆերնանդեշը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու հնարավորության մասին։Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը»։ «Ես կմնամ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև ակումբը չասի, որ իմ հեռանալու ժամանակն է։ Պատրաստ եմ աշխատել, որպեսզի ակումբը կարողանա վերադառնալ իր լավագույն օրերին։ Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո։ Եթե ​​ակումբը որոշի, որ ժամանակն է … Read more

Ես արդեն խաղացել եմ եզրափակչում և չեմ հաղթել. հուսով եմ՝ երկրորդ անգամ կստացվի. Բրունո Ֆերնանդեշ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչի կարևորության մասին թիմի և անձամբ իր համար։ Այսօր՝ մայիսի 21-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Տոտենհեմի» հետ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։  «Ֆուտբոլիստները միշտ պետք է մտածեն, թե ինչպես գտնվեն իրենց մարզավիճակի գագաթնակետին՝ թիմին հնարավորինս օգնելու համար։ Եթե ես գտնվում եմ այն ​​մակարդակի վրա, որը ես լավ … Read more