🎥 Արսենալը տարին ավարտում է առաջատարի դիրքում, ՄՅՈւ-ն և Չելսին միավորներ են կորցնում

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են 19-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ձևավորվել է մրցաշարային աղյուսակի պատկերը 2025 թվականի ավարտին։

Տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ՝ 4:1 հաշվով: Այս հաջողությունը թույլ տվեց «զինագործներին» տարին եզրափակել առաջնության առաջատարի կարգավիճակում: Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Գաբրիելը, իսկ չորս րոպե անց Մարտին Սուբիմենդին կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսի ընթացքում աչքի ընկան նաև Լեանդրո Տրոսարդն ու Գաբրիել Ժեզուսը՝ հաշիվը դարձնելով խոշոր: Հյուրերի կազմում հեղինակության գոլը խաղավերջում խփեց Օլի Ուոթկինսը:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Մանչեսթերում դրամատիկ ընթացք ստացավ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Վուլվերհեմփթոն» դիմակայությունը: «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Ջոշուա Զիրկզեեն 27-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում Լադիսլավ Կրեյչին հավասարեցրեց հաշիվը: Խաղավերջում՝ 90+1-րդ րոպեին, Պատրիկ Դորգուն կարող էր հաղթանակ պարգևել «կարմիր սատանաներին», սակայն VAR-ի դիտումից հետո գոլը չեղարկվեց: Այս ոչ-ոքիից հետո «ՄՅՈւ»-ն 30 միավորով 6-րդն է, իսկ «Գայլերը» եզրափակում են աղյուսակը:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Լոնդոնյան մեկ այլ խաղում «Չելսին» ևս չկարողացավ հաղթել՝ 2:2 հաշվով ավարտելով հանդիպումը «Բորնմուտի» հետ: «Ազնվականների» կազմում գոլերով աչքի ընկան Քոուլ Պալմերն ու Էնցո Ֆերնանդեսը, իսկ հյուրերից պատասխանեցին Դեյվիդ Բրուքսն ու Ջասթին Կլյույվերտը:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

  • «Նոթինգեմ Ֆորեստ» — «Էվերթոն»՝ 0:2
  • «Բարնլի» — «Նյուքասլ»՝ 1:3
  • «Վեսթ Հեմ» — «Բրայթոն»՝ 2:2

Leave a Comment