🎥 Լևերկուզենի Բայերը ջախջախիչ պարտություն կրեց տանը Շտուտգարտից — Armsport.am

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրի շրջանակում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Շտուտգարտին» (1-4)։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Ջեյմի Լևելինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաքսիմիլիան Միտելշտադը և Դենիս Ունդավը։ Լևերկուզենի թիմի կազմում միակ գոլը հեղինակեց Ալեսանդրո Գրիմալդոն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Այս հանդիպումից հետո «Շտուտգարտը» վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի և միավորներով … Read more

🎥 Մարտական ոչ-ոքի Ֆրանկֆուրտում․ Այնտրախտն ու Դորտմունդը չպարզեցին հաղթողին

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ (3-3)։ Դորտմունդցիների կազմում գոլերով աչքի ընկան Մաքսիմիլիան Բայերը, Ֆելիքս Նմեչան և Կարնի Չուկվուեմեկան։ Տանտերերի կազմից պատասխանեցին Ջան Ուզունը, Արնաու Կալիմուենդոն և Մահմուդ Դահուդը։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Բորուսիան» 33 միավորով երկրորդն է, իսկ «Այնտրախտը»՝ 26 միավորով յոթերորդը։ … Read more