Արմանը դրա հետ կապված խնդիրներ ունի, նա պետք է զսպի իրեն․ Բիբուլատովը քննադատել է Ծառուկյանին

ACA-ի նախագահ Մագոմեդ Բիբուլատովը Sport24-ին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերին Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի և Մեհդի Բայդուլաևի միջև տեղի ունեցած գոտեմարտը։ Հիշեցնենք, որ այդ դիմակայությունում հաղթանակը բաժին էր հասել Ծառուկյանին։ Բիբուլատովը, վերլուծելով գոտեմարտը, նշել է, որ Բայդուլաևը սխալ մարտավարություն էր ընտրել։ «Գոտեմարտից հետո խոսեցինք Մեհդիի հետ։ … Read more

4 մինուսով. ինչո՞ւ Շարա Բուլետը գոհ չմնաց Ծառուկյանի դեմ գոտեմարտից — Armsport.am

UFC-ի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետ) անդրադարձել է Երևանում կայացած Hype FC մրցաշարի գլխավոր իրադարձությանը, որտեղ նա գրեփլինգի կանոններով մրցել էր Արման Ծառուկյանի հետ։ Հիշեցնենք, որ գոտեմարտն ավարտվել էր ոչ-ոքի։ Կամիլ Գաջիևի YouTube-յան ալիքի եթերում ռուսաստանցի մարտիկն իր ելույթը գնահատել է «չորս՝ մինուսով»։ «Գերազանց գնահատականի համար պակասեց ցավեցնող հնարքի կատարումը։ Այն դրվագում, երբ ես «եռանկյունի» … Read more

Թոմ Հարդին՝ Երևանո՞ւմ. հայտնի դերասանը կարող էր մենամարտել Արման Ծառուկյանի հետ

«Վենոմ», «Խավարի ասպետը» և «Խելագար Մաքս» ֆիլմերի աստղ, բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին կարող էր պրոֆեսիոնալ գրեփլինգում իր նորամուտը նշել Երևանում՝ մրցելով UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի դեմ Hype FC մրցաշարի շրջանակում: Այս անսպասելի առաջարկի մասին բարձրաձայնել է Hype FC լիգայի ղեկավարներից Արման Մարտիրոսյանը՝ սոցցանցերում հրապարակելով հոլիվուդյան աստղի հետ նամակագրությունից մի հատված։ … Read more

Երեւանը կդառնա մարտարվեստների խաչմերուկ

«Առաջին հերթին ցանկանում եմ բոլորիդ ասել շնորհակալություն, որ այս երեկո եկաք այստեղ», – գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյան-Շարա Բուլետ մենամարտից առաջ դիմելով Մարզահամերգային համալիրի տրիբունաներում տեղ զբաղեցրած ավելի քան 8 հազար մարզասերներին՝ ասաց Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը։ «Վերջին տարին մեր լիգայի համար շատ ծանր էր։ Մենք բազմաթիվ դժվարությունների ենք բախվել։ Շատերն ինձ ասում էին, … Read more