«Վտարելն օրակարգի հարց չէ․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»․ Ազատ Արշակյան

«ՀՀ-ի գոյությունը պայմանավորված է որևէ եվրոպական երկրի ռազմական ներկայությամբ այս տարածաշրջանում։ Պետք է այստեղ լինի արևմտյան որևէ ներկայություն՝ այդ թվում Ռուսաստանը՝ որպես Եվրոպա։ Նրանց վտարելը օրակարգի հարց չէ, համաձայն եմ՝ նրանց փոխարինելով․ եթե Ռուսաստանը գնում է, ուրեմն նրան ինչ-որ մեկը պետք է փոխարինի»,-Aravot.am-ի հարցին՝ համադրելի՞ է արդյոք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, երբ մի կողմից ԵՄ-ի … Read more

«Մարզական լրագրողները ճիշտ ընտրություններ են կատարել». մասնագետները՝ սպորտի ոլորտում լավագույնների ընտրության մասին

Aravot.am-ի խնդրանքով մասնագետները գնահատում են «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի արդյունքները։ Արմեն Բաբալարյան. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ «Լիովին համաձայն եմ թե Մալխաս Ամոյանին, թե Գասպար Տերտերյանին լավագույնների անվանակարգերում ընդգրկելու լրագրողների որոշման հետ։ Մալխաս Ամոյանն այս տարվա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է։ Ընդ որում, այն քաշային կարգում, որտեղ եզրափակիչ գոտեմարտում հաղթել է … Read more

Որ արցախցին մնա հայրենիքում

Դեռևս 1995 թվականից սկսած՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը ծավալուն աջակցություն էր ցուցաբերում Քաշաթաղի շրջանում բնակվող բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովներին։ Տարիներ շարունակ, նաև այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի բուհերում սովորող բազում ուսանողների ուսման վարձն է հոգացել ամբողջական կամ մասնակի, աջակցել է շատ հեղինակների գրքեր տպագրելուն։ 44-օրյա

«Ընտրությունը արդար է լինում, երբ քվեարկում են միայն լրագրողները». Հակոբ Սերոբյան

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների» մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Aravot.am-ը զրուցեց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ՝ իմանալու նրա կարծիքը մարզական լրագրողների փակ գաղտնի քվեարկությամբ կատարած ընտրության եւ անվանակարգերի մասին։ Մասնագետը գոհունակություն հայտնեց, որ ընտրությունը կատարել են միայն մարզական լրագրողները, որովհետեւ նրանք ամբողջ տարի հետեւում են տեղի ունեցող մարզական իրադարձություններին, լուսաբանում, … Read more

35 տարի անց «Ձյունե թագուհին» վերադարձավ. օպերային թատրոնի խաղացանկը հարստացավ մանուկների և պատանիների համար նախատեսված ևս մեկ հրաշալի բեմադրությամբ

Տարեմուտին, երբ բոլորը՝ մեծահասակ թե պստիկ, սպասում են Ամանորի հրաշքներին՝ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» երկու գործողությամբ բալետի պրեմիերան՝ տոնական տրամադրություն ստեղծելով թե՛ թատրոնում և թե՛ թատրոնի հանդիսատեսի հոգում, ի դեպ այս տեսակետից՝ Մանսուրյանի «Ձյունե թագուհին»  ընկալվեց որպես հայկական … Read more

Սփյուռքի մտավորականները համախմբվում են․ Գեւորգ Մանուկյանը՝ կյանքի մարզիչը, Pan-Armenian Intellectuals Platform-ը համարում է ռազմավարական անհրաժեշտություն

Օրերս Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի «Արցախի» պուրակում դասընթաց էր։ Մեկ սեղանի շուրջ, բայց առցանց հարթակում հավաքվել էին ԱՄՆ-ում եւ նաեւ սփյուռքի այլ համայնքներում ու Հայաստանում ապրող հայ մտավորականներ։ Նրանց մեկտեղել էր ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակից Գեւորգ Մանուկյանը։ Գեւորգին հանդիպեցինք միջոցառման շրջանակներում։ Նա, վերջերս հիմնադրել է Ինտելեկտուալների համահայկական հարթակը (Pan-Armenian Intellectuals Platform)։ Գեւորգն ասում է՝ հարթակը … Read more

«Վեհարանը վեհի՛» Փաշինյանի հակավեհափառական ստատուսները սոցցանցերում տարածող պաշտոնյան նոր պաշտոն է ստացել

Կառավարության որոշմամբ՝ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանը վեց ամսով առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտավորություններն է անելու, մինչեւ տնօրենի ընտրություններ անցկացվեն: Խարազյանը մեր զանգերն անպատասխան թողեց, Aravot.am-ը զրուցեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի հետ: Նա չի բացառում, որ Խարազյանը հիմնադրամի տնօրեն նշանակվեց հենց սոցցանցերում հակաեկեղեցական ակտիվ արշավ … Read more

Ինչո՞ւ է Դիլիջանի համայնքապետարանը որոշել վիճարկել Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կառուցապատման իրավունքը. մանրամասներ

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը վերջերս «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում, խոսելով Դիլիջանում իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, նշել էր, որ «Դիլիջանի ներկայիս քաղաքապետը, սոցիալական նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու փոխարեն, որոշել է դատարանում վիճարկել երկարաժամկետ վարձակալության եւ կառուցապատման մեր իրավունքները՝ այդպիսով խոչընդոտելով մեր պարտավորությունների կատարմանը»: Տիկին Զոնաբենդը նկատել էր, որ դա ոչ միայն խնդիրներ է ստեղծում իրենց համար, այլ … Read more

«Արդյոք արվեստը երբևէ կարող է լիովին «մաքուր» լինել, երբ դիպչում է մարդկային նյութին»

 «Էջ» հրատարակչությունը հրատարակել է արաբ արձակագիր Մայի Խելեդի «Ջիմնազիում» վեպը։  Aravot.am-ը ներկայացնում է զրույց հեղինակի հետ: -Տիկին Խելեդ, ձեր վեպն ուսումնասիրում է ստեղծագործության բարոյական սահմանները և այլ մարդկանց կյանքի օգտագործումը որպես գրական նյութ: Ի՞նչ հարցերի էիք ուզում, որ ընթերցողները բախվեն գրքի հերոսի՝ Բիդայա Միհրանի կերպարի միջոցով: -Բիդայա Միհրանը գրված է որպես գեղարվեստական ​​գրականության բարոյական լաբորատորիայի … Read more

Հայ պատանդների հիմնախնդիրը․ 2025-ը՝ սպասման եւ չիրականացած ակնկալիքի տարի

2025 թվականին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից ապօրինաբար պատանդառված հայերի շինծու դատավարությունները։ Առնվազն 24 պատանդների շարքին են թե՛ զինծառայողներ, թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներ։ Ոմանք պատանդառված են արդեն ավելի քան հինգ տարի։ Նրանց արդեն դատել կամ դատում են ադրբեջանական քրեական օրենսդրության ծանրագույն հոդվածներով։ Կառավարությունը երկրորդ, երրորդ պլան է տանում խնդիրը «Ես վստահ եմ, … Read more