Ինքնասպանության փորձ ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր «Արմավիր» ՔԿՀ-ում

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ստորաբաժանմունքում, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, 39-ամյա դատապարտյալն օրերս պատուհանի ճաղավանդակից սավանի կտորով կախվելու եղանակով կատարել է ինքնասպանության փորձ։ Այն կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից: Միաժամանակ չնախատեսված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է սավանի կտորն ու առգրավվել։ Դատապարտյալը հայտարարել է, որ ինքնասպանության փորձ կատարելով ցանկացել է, որ իրեն տեղափոխեն այլ ՔԿՀ։ Նոյեմբերի 23-ին «Արմավիր» … Read more

Սուտ 35. «Սերժ Սարգսյանին մերժել է ժողովուրդը»

Սկիզբը՝ այստեղ: Այս խոսույթը տարիներ շարունակ դարձավ նոր իշխանության հիմնական քարոզչական հիմնասյունը․ այն անընդհատ կրկնվեց, ներկայացվեց որպես «ժողովրդական ճշմարտություն»։ Բայց իրականությունը շատ ավելի այլ է և դուրս Փաշինյանի ներկայացրած շրջանակներից։ Եվ ամենակարևորը՝ այս պնդումը չունի ոչ պատմական, ոչ էլ իրավական իրական հիմք։ 2018-ի իրադարձությունները քաղաքական-տեխնոլոգիական գործընթացներ էին, ոչ թե Սերժ Սարգսյանին մերժելու ժողովրդի ցանկությունը։ 2018-ի իրադարձություններում … Read more

Վեհափառը մեզ չի լսել, որ բանը հասել է էդտեղ. Գեւորգ սրբազան

«Խաղաղության, սիրո ողջույնն եմ փոխանցել, չփոխանցե՞ի : Ինչո՞ւ եք պատարագի խորհուրդը խառնում ինչ-որ իրավական ու քաղաքական գործընթացների հետ: Ինչքան ենք քաղաքականացվել: Եթե ինձ կհամարեն դավաճան, կասեն՝ մեզ փակել են, դու էլ Քրիստոսի սիրո ողջույնն ես փոխանցել, ինչ ասեմ ես»,- Aravot.am-ին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք իր համար խնդիր չէր … Read more

Գյումրեցի օգտատերը, տարածելով Ալիևին հայհոյող ադրբեջանցու տեսանյութը, մի երկու խոսք էլ հնչեցրել է ՀՀ իշխանությունների հասցեին ու հայտնվել իրավապահների թիրախում

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի Արմեն Սարգսյանի ֆեյսբուք սոցիալական ցանցում նոյեմբերի 13-ին, ժամը 11։18-ին կատարված մի գրառում, որը նա թողել է իր իսկ կողմից տեղադրված «п․ алиев слушай» խորագրով տեսանյութի տակ։ Տեսանյութը ադրբեջաներենով է, բազում անգամ շրջանառված, զինվորական շորեր հագած մի տղամարդ հայհոյում է Ալիևին։ Գյումրեցի օգտատերն … Read more

Քանդեմ եկեղեցին, սարքեմ Զանգեզուրի միջանցքը

Հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի ներկա հարձակման նպատակը եկեղեցին իրեն ենթարկելն ու հասարակության մեջ նոր երկպառակություն սերմանելն է․ այս պնդման հետ բոլորը համաձայն են։ Սակայն այս հարձակումներն ակնհայտորեն ունեն նաեւ մի երկրորդ նպատակ, որը Հայաստանի համար պակաս վտանգավոր չէ: Այս ընթացքում, երբ մամուլը, քաղաքական ուժերն ու վերլուծաբանները լծված են Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլի հարձակումներին դիմագրավելու … Read more

«Ջերմոցային հայ» մականունով ռուս լեգեոներ երաժիշտը սկսել է ղեկավարել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը

«Մշակութային լեգեոներ» երևույթը, հասկացությունը առաջին անգամ 2012 թ-ին հանդիպեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչը բազմաթիվ ընդդիմախոսներ ունեցավ։ Վերջիններս իրենց վրդովմունքն արտահայտում էին հետևյալ կերպ՝ ինչ է, մենք չունե՞նք երաժիշտներ, կամ ինչո՞ւ ոչ մերը, այլ դրսինը։ Ի վերջո` հասկացան, որ այդ խնդիրը, մեծ հաշվով, ազատ շուկայական հարաբերություններն են կարգավորում, որտեղ «իմ» ու «քո» լինել չի կարող։ … Read more

«Բռնապետի դափնիները երեւի Փաշինյանին հանգիստ չեն տալիս, ձգտում է այնպիսի միջավայր ստեղծել, որ ինչ ուզենա, անի. սրա դեմը պետք է առնել». Ժաննա Ալեքսանյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել քաղաքացիների խոսքի նկատմամբ, բայց իրենք իրենց փորած փոսի մեջ են հայտնվելու»,- «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների հասցեին մեկնաբանություններ անող անձանց հետապնդելու դեպքերին։ Օրերս հրապարակել ենք, որ «Առավոտի» տրամադրության ներքո տասնյակ տեղեկություններ կան այն մասին, որ սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ գրառումներ կատարած … Read more

Միջամտություն է իրականացվում գույքի նկատմամբ

Թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Սահմանադրական դատարան դիմած Մաթեւոս Դավթյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) Սահմանադրական դատարանի առջեւ 2 հարց էր բարձրացրել. արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու … Read more

Նախաքննության մարմնի «նշանակած» պաշտպանից հրաժարվել էր

Նախաքննության փուլում հաճախ կասկածյալները, վկաները հայտնվում են դժվարին կացության առաջ։ Նախաքննության մարմինը նրանց պաշտպանությունն ապահովելու համար առաջարկում է պաշտպան, իսկ ենթադրյալ կասկածյալները, վկաները չեն ցանկանում, եւ առաջարկում են իրենց ընտրած փաստաբանին՝ պաշտպանին։ Երեք դատական ատյաններով անցավ մի գործ, որն ավարտվեց օրերս։ Բողոքի հեղինակը փաստել էր, որ վարույթ իրականացնող մարմինը մերժել է, ոչ թե պաշտպան ներգրավելու … Read more