Երեւանը կդառնա մարտարվեստների խաչմերուկ

«Առաջին հերթին ցանկանում եմ բոլորիդ ասել շնորհակալություն, որ այս երեկո եկաք այստեղ», – գրեփլինգի կանոններով Արման Ծառուկյան-Շարա Բուլետ մենամարտից առաջ դիմելով Մարզահամերգային համալիրի տրիբունաներում տեղ զբաղեցրած ավելի քան 8 հազար մարզասերներին՝ ասաց Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը։ «Վերջին տարին մեր լիգայի համար շատ ծանր էր։ Մենք բազմաթիվ դժվարությունների ենք բախվել։ Շատերն ինձ ասում էին, … Read more

«2026-ը պետք է հայտարարել նպատակների իրագործման տարի՝ ունենալ այնպիսի Հայաստան, որը հնարավորություն կտա խոսել նաեւ Արցախի մասին»․ Մետաքսե Հակոբյան

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ -Տիկին Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում 2025-ին Հայաստանի եւ Արցախի հարցով վարված քաղաքականությունը, ի՞նչ պետք է անել, որ 2026-ին իրավիճակ փոխվի։ -Ես կարծում եմ, որ 7-րդ աղետալի տարին է ավարտվում, որեւէ կերպ մի տարին մյուսին չի զիջել։ Եթե մենք փորձենք գտնել նույնիսկ ձեռքբերումներ, դրանք հաստատ նշանակալի չեն, … Read more

«Սպասում ենք, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցով զարգացում կլինի, բայց այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ»․ Բագրատ էստուկյան

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացում, ի՞նչ տեղեկություններ կան այս օրերին Թուրքիայում։ Թուրքական մամուլը գրել էր, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր … Read more