Վնգստացող դատավորները կկարողանան կազմակերպել այն ցանկալի միջավայրը, որը Արշակ սրբազանին կշարունակի պահել կալանքի տակ․ ԱԺ պատգամավոր

Անընդհատ պետք է կրկնենք՝ ինչի համար է կալանավորված Արշակ սրբազանը։ Արշակ սրբազանի կալանքը Նիկոլի ցանկությունն է՝ քաղաքական ուղիղ հրահանգով, մի բանի համար, որ չի դարձել տիրադավ, չի միացել կոմպրոմատների գերիներին։ Նիկոլին ինչ էր մնում՝ գործի դնել իր պատժիչ մեքենան, իսկ այդ պատժիչ մեքենայի մեջ մնացել են միայն հեղինակազրկված իրավապահները, որոնք ստրկական կարգապահությամբ կատարում են իր … Read more

«Թեմակալ առաջնորդին աշխատանքային հարաբերությունների շրջանակում դիտարկելը մեծագույն իրավական մառազմ է»․ Վարազդատ Հարությունյան

«Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է Եկեղեցուն՝ «ես ձեր հախից գալու եմ»․ այդ շրջանակներում դատարանը վարույթ է ընդունում, հայցի ապահովում է կիրառում, քրեական գործեր են հարուցվում, դրանցով խափանման միջոցներ են կիրառվում։ Ի՞նչ է, այդպես զուգադիպությո՞ւն է, պատճառահետեւանքային կապը հատուկ պիտի շեշտե՞նք, որ մարդիկ հասկանան՝ այս ամենն ուղիղ պատճառահետեւանքային կապի մեջ է։ Մարդիկ լավ էլ հասկանում են, … Read more

«Երջանիկ ենք, որ նման հանճարի ստեղծագործությանը, ինչպիսին Չայկովսկին է, անդրադարձել է ոչ պակաս հանճարեղ ջազմենը՝ Դյուք Էլինգթոնը, ինչի արդյունքում ունենք այս երաժշտական հրավառությունը»

Օրերս տեղի ունեցավ մի բացառիկ երեկո, որտեղ դասական երաժշտության նրբագեղությունն ու հզոր հնչողությունը միաձուլվեց ջազի սվինգային ռիթմերի ու համարձակ իմպրովիզների հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու տարբեր երաժշտական ժանրերի իսկական տոնակատարություն էր, որն իրականություն դարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան) «միաձուլման» … Read more

«Հնարավոր չէ էլ պաշտպանությունը շարունակել»․ ԲԴԽ-ն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի 16 միջնորդությունները մերժել է, որոշումները չի տրամադրել

«Հնարավոր չէ էլ պաշտպանությունը շարունակել, քանի որ 16-ից ոչ մեկը չի տրամադրվել։ Տվեք՝ կարդանք՝ հասկանանք՝ իմանանք ո՞նց ենք շարունակում մեր պաշտպանությունը, շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում»,-Բարձրագույն դատական խորհրդի նիստում այսօր վրդովվեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։ Խնդիրը վերաբերում է 16 միջնորդություններին, որոնք Դավիթ Հարությունյանի գործի քննության ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատական խորհուրդ եւ մերժվել են, … Read more

Ձերբակալություններ Գյումրիում․ «Թելեգրամով» թմրանյութի առուվաճառքից օգտվողների թիվն ավելանում է

Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները երեք օր առաջ՝ գիշերը ժամը 02․10-ին ձերբակալել են 36 և 34-ամյա երկու տղամարդու։ Նրանցից մեկը ՍՊԸ-ի տնօրեն է։ Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու ու պատրաստելու հիմնավոր կասկածանքով կանգնեցրել են «Վազ» մակնիշի ավտոմեքենան՝ ձերբակալելով ու ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխելով թե՛ վարորդին և թե՛ ուղևորին, ավտոմեքենան էլ … Read more

«ԵԽԽՎ համազեկուցողները տեղեկացված են ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացներից, բայց առկա է որոշակի քարտ բլանշ Փաշինյանին»

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ զեկույցը խայտառակ էր եւ այն ձեւակերպումներով, որոնք այնտեղ կան՝ այսինքն եկեղեցու հետ կապված, մի շարք այլ խնդիրների հետ կապված, եւ ավելի շատ այն ձեւակերպումների հետ կապված, որոնք այնտեղ չկան՝ քաղբանտարկյալներ, հակաժողովրդավարական գործընթացներ, դատական եւ իրավական համակարգի նկատմամբ ճնշումներ եւ այլն։ Ստրասբուրգում … Read more

Ահա թե ինչ է կատարվում ձեզ հետ, երբ անվերջ թերթում եք հեռախոսը․ «դումսքրոլինգի» վնասակար ազդեցություններն ըստ հոգեբան Լիլիթ Խաչատրյանի

Մենք, կարելի է ասել, ապրում ենք առցանց ռեժիմով 24 ժամ շարունակ, և ապրելակերպի նման փոփոխությունները նոր խնդիրներ են առաջ բերում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությանը սպառնացող։ Օրինակ՝ վերջերս հատկապես արևմտյան մասնագիտական գրականության մեջ հաճախ ենք հանդիպում «դումսքրոլինգ» կամ «դումսերֆինգ» նոր եզրույթին․ այս երևույթի շուրջ էլ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք Հոգեբանական գիտությունների … Read more

7 մլն պարգեւավճար ստացողներն ու մի կերպ ապրող գիտնականները նույն ձեւո՞վ պետք է ուռա գոռան. Սասուն Գեւորգյան

Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ – Պարոն Գեւորգյան, վաղուց չենք զրուցել գիտության մասին՝ լսեցի՞ք կառավարության վերջին նիստին քննարկվող հարցերը։ – Չէ, չլսեցի՝ կարդացի։ Դրանց ձայները ֆիզիկապես չեմ կարող տանել։ – Վարչապետը սրտնեղեց, որ գիտնականները շնորհակալություն չեն ասում․․․ – Եթե դրա մասին ենք զրուցելու՝ սխալ հասցեով եք դիմել։ Ես ոչ դրանցից, ոչ էլ նախորդներից փող չեմ ստացել։ Ինչպես աշխատավարձս … Read more

Իսկ ո՞վ ասաց, որ պետական պաշտոնյաներն իսկապես չեն զբաղվում բիզնեսով. Վարուժան Հոկտանյան

Իշխանության ինքնապարգեւատրման վերաբերյալ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գնահատականով՝ «Խիզախ քայլ է այս քայլը անելը, ինչի՞, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր, օրինակ, կանխիկ ինչ-որ մեկը գար ինչ-որ մարդկանց փողը բաժաներ։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի»: Նախարարը նաեւ կարծիք էր … Read more

Խաչատրյանի «Գայանեն»՝ երգեհոնով ու 4 ձեռքով. Լյուդմիլա Գոլուբի եւ Վալերիա Անֆինոգենովայի բացառիկ ծրագիրը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Բալետային մոգություն» խորագրով երգեհոնային երաժշտության  համերգը բացառիկներից էր: Լյուդմիլա Գոլուբի եւ Վալերիա Անֆինոգենովայի՝ չորս ձեռքի համար այս անսովոր համերգային ծրագիրն արդեն  հաջողությամբ ներկայացվել է եվրոպական երաժշտական փառատոններում, ինչպես նաեւ Ռուսաստանում: «Բալետային մոգություն» նախագիծը կազմված է անվանի կոմպոզիտորների ամենահայտնի բալետներից: Երեւանյան համերգի ծրագրում էին Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլայից», Չայկովսկու «Մարդուկ … Read more