«Երջանիկ ենք, որ նման հանճարի ստեղծագործությանը, ինչպիսին Չայկովսկին է, անդրադարձել է ոչ պակաս հանճարեղ ջազմենը՝ Դյուք Էլինգթոնը, ինչի արդյունքում ունենք այս երաժշտական հրավառությունը»

Օրերս տեղի ունեցավ մի բացառիկ երեկո, որտեղ դասական երաժշտության նրբագեղությունն ու հզոր հնչողությունը միաձուլվեց ջազի սվինգային ռիթմերի ու համարձակ իմպրովիզների հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու տարբեր երաժշտական ժանրերի իսկական տոնակատարություն էր, որն իրականություն դարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան) «միաձուլման» … Read more

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունն անդրադարձավ հայազգի լեգենդար դաշնակահարուհու, մանկավարժի ծննդյան 100-ամյակին

2025 թ. աշնանը Մոսկվայում կայացել է համերգ՝ նվիրված դաշնակահարուհի, մանկավարժ, Հայկական ԽՍՀ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Մարիա Ղամբարյանի ծննդյան 100-ամյակին՝ հոբելյարի ներկայությամբ։ Ճանաչված դաշնակահարուհին համերգներով հաճախ է այցելել հայրենիք։ Վերջին անգամ նա Երևանում էր 2016-ին։ 90-ամյա դաշնակահարուհին մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ տիկին Ղամբարյանին շնորհվել է … Read more