Իսրայելի ՊԲ-ն հարվածել է Իրանի բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող գործարանին, պայթյուններ են լսվում Թեհրանում

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածել է Իրանում գտնվող ևս մի նավթաքիմիական գործարանի։ IDF-ի տվյալներով՝ Շիրազի մոտակայքում խոցված օբյեկտն Իրանի այն քիչ համալիրներից մեկն էր, որն արտադրում էր պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար կարևոր քիմիական բաղադրիչներ։ Հարվածելով օբյեկտին՝ IDF-ն, ըստ տեղեկությունների, «ավելի մեծ վնաս է հասցրել ռեժիմի ռազմական կարողություններին»։ Միևնույն ժամանակ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հզոր … Read more

Լուսնային թռիչք կատարելուց հետո Artemis II-ի անձնակազմը վերադառնում է Երկիր

ՆԱՍԱ-ի Artemis II առաքելության չորս տիեզերագնացները հաջողությամբ ավարտել են Լուսնի շուրջ թռիչքը և այժմ վերադառնում են Երկիր․ գրում է Euronews-ը։ Վայրէջք չնախատեսող այս թռիչքի ընթացքում առաքելությունը հասել է տիեզերքի այնպիսի խորքեր, որտեղ երբևէ որևէ մարդ չի եղել։ Հյուսթոնում տեղակայված ՆԱՍԱ-ի առաքելության կառավարման կենտրոնը մոտ 40 րոպեով կորցրել էր կապն առաքելության անձնակազմի հետ, երբ նրանց տիեզերանավն … Read more

Գիտնականները հայտնաբերել են գիտությանը հայտնի ամենատարեց շան ոսկորները

Գիտնականները հայտնաբերել են գիտությանը հայտնի ամենատարեց շան ոսկորները․ շունն ապրել է մոտ 15․800 տարի առաջ․ գրում է Reuters գործակալությունը։ Նոր գենետիկ հետազոտությունը լույս է սփռում այն հարցի վրա, թե երբ են մարդիկ ընտելացրել շներին։ Շան ոսկորները հայտնաբերվել են Թուրքիայում գտնվող Փինարբաշի քարանձավում։ Հետազոտողները նշում են, որ այս շունը մոտ 5000 տարով մեծ է մինչ այդ … Read more

ՆԱՍԱ-ն Մարսի վրա հայտնաբերել է եգիպտական բուրգերի նման առեղծվածային «եռակողմ բուրգ»

Մարսի վրա հայտնաբերված խորհրդավոր բուրգանման կառույցը ենթադրություններ է առաջացրել այն մասին, որ «Կարմիր մոլորակի» վրա հնարավոր է՝ գոյություն է ունեցել մեր քաղաքակրթությանը նման հին քաղաքակրթություն․ գրում է Daily Mail-ը։ Կառույցն առաջին անգամ նկատել է հետազոտող Քեյթ Լեյնին 2001 թվականին ՆԱՍԱ-ի Mars Global Surveyor (MGS) տիեզերանավի նկարահանած կադրերում։ Լեյնիի կարծիքով՝ սա կարող է արհեստական ​​կազմավորում լինել։ … Read more

Ինժեներից՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար․ ո՞վ է Հրաչյա Թաշչյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար նշանակված Հրաչյա Թաշչյանը առաջին մասնագիտությամբ ինժեներ է։ 1986-ին է ավարտել Երևանի պոլիտեխնիկական համալսարանը։ 1994-ին ՀՀ արտգործնախարարությունում է աշխատել և միայն 1995-1997-ին է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում ստացել։ Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Հրաչյա Թաշչյանը 1997-ից տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում․ … Read more

Ցեղասպանության թանգարան-ինստւտուտը նոր ղեկավար ունի

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը․ տեղեկացնում ենք ՀՑԹԻ կայքից։ «Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Starlink-ի՝ ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է

Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է․ գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սկսում ենք տեղադրել սարքավորումներն այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավելապես անհրաժեշտ է՝ ունենալու արագ և կայուն ինտերնետի հասանելիություն։ Մեր նպատակը հստակ է. յուրաքանչյուր … Read more

AI-ը ներխուժում է հոգևոր կյանք․ Ճապոնիայում փորձարկում են ռոբոտ-վանականի

Ճապոնիայում փորձարկում են արհեստական ​​բանականությամբ աշխատող ռոբոտ-վանականի․ գրում է Euronews-ը։ Բուդդարոիդ անունով մարդանման ռոբոտը լրագրողների առջև հայտնվել է պարզ մոխրագույն զգեստով՝ հանգիստ խոսելով բուդդայական ուսմունքների մասին։ Ռոբոտը մշակվել է Կիոտոյի համալսարանի կողմից․ այն կարող է քայլել, տարբեր ժեստեր անել և պատասխանել անձնական հարցերի՝ հիմնվելով բուդդայական ուսմունքների վրա։ Հետազոտողները նշել են, որ նման ռոբոտները կարող են … Read more

Գիտնականները կոչ են արել քնելուց առաջ անջատել հեռուստացույցը • Tribune.am

Հեռուստացույցի առջև քնելու սովորությունը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկի մեծացման, քանի որ լուսավորությունը, ներառյալ էկրանների լույսը, վնասում է սրտանոթային համակարգի աշխատանքը և մեծացնում ինսուլինի նկատմամբ դիմադրությունը: Այս մասին հայտնի է դարձել Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հետազոտությունից։ «Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ քնի ընթացքում սենյակի … Read more

Ճկուն սկավառակներից մինչև հավերժություն. գիտնականները գտել են տվյալներն ապակու մեջ պահելու նոր եղանակ

Ճկուն սկավառակներից մինչև USB կրիչներ. կարևոր տվյալների անվտանգ պահպանումը մշտական ​​տեխնոլոգիական մարտահրավեր է։ Սակայն գիտնականները գտել են տվյալների պահեստավորման նոր տարբերակ՝ լազերային գրություն ապակու վրա․ գրում է Euronews-ը։ Չնայած տվյալների կենտրոնների և ամպային տեխնոլոգիաների շուրջ աղմուկին` դրանք կախված են կոշտ սկավառակներից և մագնիսական ժապավեններից, որոնք ունեն կյանքի սահմանափակ տևողություն։ Հետազոտողները պարզել են, որ տվյալներն ապակու … Read more