Անդրեասյանը և Իրանի սպորտի նախարարը անդրադարձել են ՀՀ-Իրան համագործակցության ավանդույթին

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այսօր շարունակել է այցելությունները կրթական և մարզական հաստատություններ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ահմադ Դոնիամալին այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական /ԵՕՀՊՄ/ քոլեջ՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, մարզիկների պատրաստության և կեցության պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումներին։ … Read more

Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող կարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։ Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է։ Վերջին տարիներին կրթական համակարգում իրականացվում են … Read more

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար – Live News

5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեջ սոցիալական կրեդիտի տրամաբանությամբ դասագրքերի դիմաց վերադարձվում է 3 000 դրամ, սրա շահառու են ավելի քան 300 000 երեխաների ծնողներ: Այս սոցիալական կրեդիտի քաղաքականությունը բերել է նրան, որ ըստ էության 5-րդ և 6-րդ … Read more

Սեպտեմբերից մարզերի դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ … Read more

Դե ինչ, Փաշինյանը հնարավորություն ունի ԿԳՄՍ նախարարին հրահանգելու, որ պատասխանի ադրբեջանցի գործընկերոջը. Հակոբ Բադալյան

«Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ռազմավարական նշանակություն: Սա գիտե՞ք ով է հայտարարել: Ադրբեջանի կրթության ու գիտության նախարար Էմին Ամռուլլաևը: Ավելին, նրա խոսքով, այդ հարցը հիմնարար դեր է կատարում ազգային ինքնության ու երիտասարդության դաստիարակության հարցում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։Վերլուծաբանը մանրամասնում է, որ այդ մտքերը նա հայտարարել է Օրդուբադում տեղի ունեցող՝ Արևմտյան Ադրբեջանի թեմայով երրորդ փառատոն-համաժողովի շրջանակում: … Read more

«Հայոց պատմություն»-ը կդառնա «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել դրսեկության ձևով (էքստեռն) … Read more

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային և Երևանի դպրոցների ենթակայությունը կփոխվի. ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկմանդրված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականիհունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում էհամապատասխանեցնել ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման և հաշվառմանկարգը դպրոցների … Read more

Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը․ Գևորգ Վարդանյան

Օրերս հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու որոշման մասին։ Այս խիստ տարօրինակ որոշումը Հայաստանի ակադեմիական համայնքում առաջացրել է շփոթմունք ու տարակուսանք։ Որոշումը կամայական է՝ անտեսելով և ոտնահարելով ՀՑԹԻ աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել դրան։ Ավելին՝ դրան կտրուկ դեմ են եղել Հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամները։ … Read more

7 մլն պարգեւավճար ստացողներն ու մի կերպ ապրող գիտնականները նույն ձեւո՞վ պետք է ուռա գոռան. Սասուն Գեւորգյան

Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ – Պարոն Գեւորգյան, վաղուց չենք զրուցել գիտության մասին՝ լսեցի՞ք կառավարության վերջին նիստին քննարկվող հարցերը։ – Չէ, չլսեցի՝ կարդացի։ Դրանց ձայները ֆիզիկապես չեմ կարող տանել։ – Վարչապետը սրտնեղեց, որ գիտնականները շնորհակալություն չեն ասում․․․ – Եթե դրա մասին ենք զրուցելու՝ սխալ հասցեով եք դիմել։ Ես ոչ դրանցից, ոչ էլ նախորդներից փող չեմ ստացել։ Ինչպես աշխատավարձս … Read more

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը: Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ: Կրթությունը պետք է … Read more