«Ֆիդանի մոտ ողջույն էր ընդամենը եւ մեկնաբանություններ մեր կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ բռնության կոչ էր»․ Տիգրան Հակոբյան

«Մենք ասում ենք՝ Սոլովյովի հայտարարությունը խնդրահարույց է, միջամտության փորձ է, ռազմական ագրեսիայի կոչ է։ Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտություն է, երբ Հաքան Ֆիդանն ասում է, որ «Հայաստանում գործող կառավարությունը խաղաղության օրակարգն է առաջ մղում, մենք ողջունում ենք դա»։ Դուք ասեք՝ Ֆիդանի, Սոլովյովի հայտարարություններից ո՞նց եք տարբերելու՝ որն է միջամտություն Հայաստանի … Read more

«Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է»․ Սերժ Սարգսյան

«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Տեսնենք»,- իր գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով առաջիկա ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու հնարավորության մասին հարցին։ ՀՀԿ-ի մասով էլ նա ասաց՝ դեռ որոշում չունեն, երբ ունենան՝ կասեն։ Մանրամասները՝ շուտով տեսանյութում Ամբողջական … Read more

Կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ ԱԺ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Դրանով, մասնավորապես, նախատեսվում է գործող օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝ 1) սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ … Read more

Արշակ Սրբազանի կալանքը դատարանը երկարացրեց 2 ամսով, միաժամանակ թույլատրեց քրոջ երեխաների տեսակցությունը

Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց եւս երկու ամսով, տեսակցությունները սահմանափակվեցին: Արշակ սրբազանին կարող են տեսակցել միայն Արշակ սրբազանի քրոջ երեխաները: Այս մասին լրագրողներին հայտնեց Արշակ սրբազանի պաշտպաններից Արսեն Բաբայանը: «Սրանով շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները: Սրանով շարունակվում է Արշակ սրբազանի դեմ գործընթացը»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 2-ին,  դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվել … Read more

Մեծ «փոթորի՞կ» Հայաստանի հարեւանությամբ

Թրամփը ճի՞շտ է հաշվարկել, հարվածելու դեպքում Իրանում իշխանափոխություն կլինի՞ Կհարվածի՞ Թրամփը Իրանին, թե ոչ։ Ի՞նչ կնշանակի չհարվածելը. արձանագրո՞ւմ, որ չհարվածելը որեւէ արդյունք չի տալու Իրանում իշխանության փոփոխության հարցում… Այս հարցերն են վերջին օրերին առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներում, փորձագետների ելույթներում ու հոդվածներում։ Հայաստանի հարեւան Իրանին հարվածելը մեր տարածաշրջանի եւ, ոչ միայն մեր տարածաշրջանի համար, կարող է դառնալ ճակատագրական քայլ՝ հղի անկանխատեսելի հետեւանքներով։ … Read more

Արշակ սրբազանի իրավունքներն էլ ավելի սահմանափակող միջնորդություն էր, որոշումը կհրապարակվի վաղը․ Մելիքյան

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ փետրվարի երեքին, ժամը 11:30-ին։ -Մեր դիրքորոշումները էլ ավելի խորացան, որ սա անձամբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությամբ ՀՀ օր օրի ապահայկականացող իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ծավալվող հալածանքի մի դրվագ է,- Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման վերաբերյալ … Read more

Մենք «հավատում ենք», որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն» ու Արշակ սրբազանը «ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան

-Մենք ունենք մի իրավիճակ, երբ մեղադրող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գործողություն, որը, իբր, Արշակ սրբազանը կատարել է, բայց այդ նկարագրած գործողությունը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այն գործողությունները, որ, եթե իրականում տեղի ունեցած էլ լինեին, անգամ այդ պարագայում հնարավոր չէր լինի Արշակ սրբազանին մեղադրել այդ հոդվածով,- այսօր առաջին ատյանի ընդհանուր … Read more

Գնդերեցներին տալու են կապիտանի և մայորի կոչում, որոնք գործելու են ՊՆ ենթակայության տակ

Օրենքներն ու արդարադատությունը մեր իրականության մեջ այսօր դարձել են երկրորդական արժեքներ։ Բայց մենք հույս ենք փայփայում, որ վերջիվերջո արդար ձայնը պետք է լսվի։ Չի կարող արդարության ճիչը խլացվել․ անշուշտ, կփորձեն խլացնել,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա եկել էր դատարան՝ ի պաշտպանություն անազատության … Read more

Գնդերեցները բանակում ինքնասպանության փորձեր էին նույնիսկ կանխել․ Արտաշես սարկավագ

«Իհարկե, կբավարարի, կալանքի ժամկետը կերկարաձգի։ Դատարաններն արդեն շատ կանխատեսելի են», – Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշես սարկավագը՝ անդրադառնալով Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու լուծարվեց գնդերեցության ծառայությունը, սարկավագը պատասխանեց, որ շատ կարևոր էր գնդերեցների ներկայությունը բանակում։ Ըստ նրա՝ բազմաթիվ ինքնասպանության փորձեր են կանխվել գնդերեցների … Read more

Արշակ սրբազանի պաշտպանը պատրաստվում է ճշտել՝ կորե՞լ է իրեղեն ապացույց հանդիսացող մարիխուանայի գլանակը

Անազատության մեջ գտնվող Արշակ սրբազանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը այսօր պատրաստվում է վարույթ իրականացնող մարմնից ճշտել՝ արդյո՞ք իր պաշտպանյալ Արշակ սրբազանի գործով անհետացել է իրեղեն ապացույցը։ Նա լրագրողներին ասաց, որ որևէ պաշտոնական, ստույգ տեղեկություն դրա վերաբերյալ չունի։ Հիշեցնենք, որ ըստ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2018-ին Կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին … Read more