Արշակ սրբազանի խափանման միջոցը չփոխվեց. նա չի կալանավորվի

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի կալանավորվի։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ Սրբազանի խափանման միջոցը թողնելով անփոփոխ։ Նշենք, որ Արշակ սրբազանի գործով մեղադրող դատախազը պահանջեց չեղարկել վարչական հոկողություն խափանման միջոցը և կալանավորել նրան: Արշակ սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։

Դատավորը մերժեց կալանավորել Արշակ Սրբազանին և նրա խափանման միջոցը թողեց անփոփոխ

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որ իրեն դիմեն հոգևոր անունով: Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որ գործը կարճվի: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն … Read more

Դատախազը պահանջել է կալանավորել Արշակ Սրբազանին

Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։ Արշակ Սրբազանի գործով մեղադրող դատախազը պահանջեց չեղարկել վարչական հոկողություն խափանման միջոցը և կալանավորել Արշակ Սրբազանին: Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի … Read more

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Վաղը, ապրիլի 14-ին, Դատարանի Արմավիր նստավայրում ժամը 15:00-ին հրավիրված է Արշակ սրբազանի քրեա-քաղաքական գործով դատական նիստ: «Հիշեցնեմ, որ նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, որի արդյունքում գործը հանձնվեց այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը: Հիշեցնեմ նաեւ, որ այս քաղաքական հետապնդման հետեւանքով … Read more

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է․ դատարանը հաստատեց

Դատարանը հաստատեց՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է։ Գործով դատավոր Գևորգ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն, թմրանյութի չհյատնաբերման փաստի առթիվ պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ քննիչների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու ենթադրյալ հանցանքի կապակցությամբ։ Նշենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն չէր մեկնաբանել տարածված լուրերը, … Read more

Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան

Եկեղեցին 2,000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը. 2,000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Այս մասին ճեպազրույցում ասել է  Արշակ սրբազանը: «Որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է և այդ մասին բազմաթիվ … Read more

Եկեղեցու դեմ արշավը չի կարող խաթարել նրա դարավոր դերակատարությունը. Արշակ Սրբազան

Արշակ Սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես հազարամյակների պատմություն ունեցող հաստատություն, չի կարող կազմալուծվել առանձին անձանց գործողությունների հետևանքով՝ ընդգծելով նաև եկեղեցու դեմ ընթացող գործընթացների խորքում առկա աշխարհաքաղաքական գործոնները։ «Եկեղեցին 2,000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզումնք այն է, որ 2,000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում … Read more

Արշակ Սրբազանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստն էր ընթանում։ Դատարանը բավարարել է փաստաբանների՝ նիստը նախագահող դատավոր Գևորգ Մանուկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Ավելի վաղ Արշակ սրբազանի պաշտպանական թիմը դատավորին հորդորել էր բացարկ հայտնել՝ հաշվի առնելով, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քննչական մարմինների ծառայողների հետ, … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Արշակ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով

Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ … Read more