ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ուշագրավ իրավիճակ է ձևավորվել։ Դատելով վերջին զարգացումներից՝ ԲԴԽ գիտնական անդամների զգալի մասը ոչ միայն չի կիսում խորհրդի նախագահի Արթուր Աթաբեկյանի մոտեցումները, այլև, դատական համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշ դեպքերում բացահայտ հակադրվում է նրան։ Դատական համակարգում վաղուց խոսակցություններ են շրջանառվում, որ ԲԴԽ գիտնական և դատավոր անդամների հարաբերությունները հեռու են … Read more

Դատական դեպարտամենտը հայց է ներկայացրել նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի դեմ՝ ավել վճարված արձակուրդային գումարների բռնագանձման պահանջով

Ինչպես Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի հայցն ընդդեմ Արթուր Ստեփանյանի։ Հայցի էությունը Հայցվորը՝ Դատական դեպարտամենտը, պահանջում է պատասխանող Արթուր Ստեփանյանից հօգուտ ՀՀ դատական դեպարտամենտի բռնագանձել 1.048.725 ՀՀ դրամ։ Այդ գումարից 518.619 դրամը ներկայացվում է որպես ավել վճարված հիմնական արձակուրդային գումար, իսկ … Read more

Աստանայում անցկացվում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Աստանայում անցկացվում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստը՝ Պուտինի մասնակցությամբ։ Տոկաևը ընդգծել է, որ հենց այս օրը՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաքում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ «Այս իրադարձությունը դարձավ եվրասիական ինտեգրման կարևոր հանգրվան»,- նշել է նա։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ … Read more

Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվեց խիստ նկատողություն ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր ազգային դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարել խիստ նկատողություն։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական … Read more

Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին․ Մարինե Ֆարմանյան

21 Փետրվարի, 2026 Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Բարձրագույն դատական խորհուրդ, հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին, հակաիրավական հայտարարություններով չսահմանափակել ազատ կարծիք արտահայտելու և մեր վստահորդների շահերը օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու մեր իրավունքները: Ոչ մեկին չի հաջողվելու Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված փաստաբանների իրավունքների բովանդակությունը ձևափոխել և հարմարեցնել ներկայումս երկրում տիրող աննախադեպ հակաիրավական … Read more

«Հնարավոր չէ էլ պաշտպանությունը շարունակել»․ ԲԴԽ-ն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի 16 միջնորդությունները մերժել է, որոշումները չի տրամադրել

«Հնարավոր չէ էլ պաշտպանությունը շարունակել, քանի որ 16-ից ոչ մեկը չի տրամադրվել։ Տվեք՝ կարդանք՝ հասկանանք՝ իմանանք ո՞նց ենք շարունակում մեր պաշտպանությունը, շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում»,-Բարձրագույն դատական խորհրդի նիստում այսօր վրդովվեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։ Խնդիրը վերաբերում է 16 միջնորդություններին, որոնք Դավիթ Հարությունյանի գործի քննության ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատական խորհուրդ եւ մերժվել են, … Read more

«ԲԴԽ ոչ դատավոր անդամը ստացել էր նախարարին հասցեագրված հարցերը, դրանք նախարարին չէր հասցեագրել` դատական նիստերի արձանագրությունում նշելով, թե նախարարից պատասխան չի ստացվել»

Հունվարի 26-ի նիստում ԲԴԽ ոչ դատավոր անդամին բացարկի ներկայացման հավելյալ փաստարկը (առաջինը նախորդ նիստում դրսևորած վարքագիծն էր, որի մասին գրավոր բացարկ ներկայացրեց փաստաբանս` պարոն Զորայր Հարությունյանը), որի վերաբերյալ ԲԴԽ-ն չկարողացավ խորհրդակցական սենյակում տևական ժամանակ գտնվելով որոշում կայացնել և վերադարձան լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, հետևյալում էր. ​Այսպես` Նախորդ` 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին վերանայման («չվերանայելու» վարույթում) ոչ դատավոր … Read more

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»․ Դավիթ Հարությունյան

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»,- Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ նախագահին դիմեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին (լուսանկարում)։ Հիմքն այն է, որ դատավորներ Արշակ Վարդանյանի, Նաիրա Հովսեփյանի դեպքերում 2023-ին ԲԴԽ-ն գտել է, որ … Read more

«Ինձ համար պարզ է եւ կանխատեսելի է, որ իմ գործով օրինական, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, քանի որ բացարկի հիմնավորված բոլոր որոշումները մերժվում են»․ Դավիթ Հարությունյան

Ես չեմ բացառում մեր միջեւ բարիդրացիական հարաբերությունների առկայությունը՝ մինչեւ ձեր վերաբերյալ գործի քննությունը, բայց դա ինձ չի խանգարել՝ ձեր վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալուն․ Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը՝ արձագանքելով Դավիթ Հարությունյանի հայտարարություններին։ Դավիթ Հարությունյանը Էդգար Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Հիմքը՝ նախկինում իրենց ունեցած ընկերական հարաբերություններն էին եւ Դավիթ Հարությունյանի մասով … Read more

«Ձեր գնահատականները եւ կարծիքը բավարար չեն ինձ ինքնաբացարկ հայտնելու համար»․ Արմեն Դանիելյանը՝ Դավիթ Հարությունյանին

«Ես իմ բոլոր գործընկերների, այդ թվում նաեւ պարոն Հարությունյանի նկատմամբ միշտ եղել եմ հարգալից։ Ձեր գնահատականները եւ կարծիքը բավարար չեն ինձ ինքնաբացարկ հայտնելու համար»,- Բարձրագույն դատական խորհրիդ նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը՝ դիմելով Դավիթ Հարությունյանին։ Վերջինս իր վերաբացված գործով նիստում այսօր բացարկի միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արմեն Դանիելյանին։ Բացարկին դեմ էր նաեւ … Read more