Ուղիղ կապ չկա աշխատավարձերի կտրուկ բարձրացման եւ կոռուպցիայի՝ նույն քանակով նվազման միջեւ. Սերոբ Անտինյան

Նախարարների միջին ամսական եկամուտները, աշխատավարձն ու դրանց ավելացող պարգևավճարներն ավելի քան 40 անգամ գերազանցում են միջին կենսաթոշակը և մոտ 7,5 անգամ միջին աշխատավարձը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մինչդեռ ասում է. «Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են և ստանում են ոչ բավարար աշխատավարձ»: Նախարարներն անցած տարվա առաջին կիսամյակի համար ստացել են 6-7 միլիոն դրամ պարգևավճար։ Միայն վարչապետ … Read more

Ո՞րն է  հաղթանակի բանաձեւը․ Սյունիքի կարատեի ակումբի աջակից Էդգար Հակոբյանը՝ պատանի մարզիկներին (ֆոտոշարք)

Հանդիսավարը մեկ առ մեկ հնչեցնում է Սյունիքի  «Պանտեքս» կարատեի ակումբի սաների անունները։ Պատանի մարզիկներն ու չեմպիոնները ներս են մտնում իրենց մրցանակներով՝ տարբեր տարիներին ստացած ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Ակումբի պատվավոր նախագահ, կապանցի գործարար Էդգար Հակոբյանն է ակումբի 100 սաներին հրավիրել տոնական սեղանների շուրջ՝ ամփոփելու անցած տարին, նախանշելու այս տարվա անելիքները։ Ի դեպ, այս տարի … Read more

«Տմարդի որոշումով Սուրեն Պապիկյանը փորձ է արել վրեժ լուծել աղանդավորական շարժմանը չմիացած գնդերեցներից»․ Գեղամ Մանուկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը, որով ՀՀ ԶՈւ-ում լուծարվում է գնդերեցների գունդը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի բնութագրմամբ, ամբողջությամբ տեղավորվում է գործող իշխանության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող վայրագ, անօրինական եւ բազմաթիվ բռնություններով լեցուն քաղաքականության շրջագծում։ Միաժամանակ, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի, կոնկրետ այս քայլում շատ ակնառու … Read more

Նաթան, Վահան եւ Մուշեղ սրբազանին նույնպես արգելվեց երկրից դուրս գալ

Նաթան սրբազանի նկատմամբ նույնպես կիրառվեց խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք։ Նա քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից։ Սրբազանը հարցաքննվել է իբրեւ մեղադրյալ։ Նա նույնպես մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 507 հոդվածով՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու»։ Սրբազանի փաստաբանը հայտարարեց, որ մեղադրանքը պաշտպանական կողմի համար պարզ չէ։ Խափանման միջոցի հարցը բողոքարկվելու է։ Հարցին՝ Եպիսկոպոսաց ժողովը խանգարելու նպատա՞կ ունի … Read more

Նման որոշումները թուլացնում են պետությունը ներսից․ Վիտալի Մանգասարյանը՝ գնդերեցների գունդը լուծարելու՝ Սուրեն Պապիկյանի որոշման մասին

«Այս քայլը որեւէ կերպ չի կարելի դիտարկել «սովորական» որոշում, այն լիովին տեղավորվում է վերջին ամիսներին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող հետեւողական ճնշումների ընդհանուր տրամաբանության մեջ, որոնք ունեն ոչ միայն գաղափարական, այլեւ անվտանգային լուրջ ենթատեքստ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երեկվա հրամանագրին՝ գնդերեցների գունդը լուծարելու … Read more

Հովնան սրբազանին արգելել են երկիրը լքել, իսկ Մակար եպիսկոպոսը երբեք իր ուխտը չի դրժելու՝ «անգամ մահվան գնով»

«Ապօրինի գործ է։ Շատ բան կարող եմ ենթադրել, բայց չհասկացա, թե ինչի՞ համար են կանչել։ Բռնաճնշումներ են, որոնց միջոցով փորձում են վախեցնել, լռեցնել եկեղեցուն։ Մայր Աթոռը որեւէ հակականոնական քայլ չի կատարել»,- Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողներին փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Գործի մասին, որի շրջանակներում եպիսկոպոսներն այսօր կանչվել էին ՔԿ, սրբազանն  ասաց, որ որեւէ … Read more

Տեր Մովսես քահանային իբրև մեղադրյալ են հարցաքննել

Տեր Մովսես քահանա Սահակյանը ՔԿ է կանչվել իբրև մեղադրյալ. այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ՔԿ-ից դուրս գալուց հետո։ Նա, ի դեպ, զբաղվում է Գերագույն հոգեւոր խորհրդի քարտուղարության հարցերով, բայց որոշումներ կայացնող չէ, դրանց հետ կապ չունի, ոչ էլ որոշումների կայացման վրա ազդեցություն ունի։ «Չեմ կարող մանրամասները ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է։ Եթե … Read more

Երբ եկեղեցու հոգևոր սպասավորները եկել են ծառայության, ԱԱԾ և ռազմական ոստիկանության ուժերը արդեն տեղում են եղել

Այսօր առավոտից ԱԱԾ և ռազմական ոստիկանության ուժերը շրջափակել են Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս եկեղեցին, հիշեցնենք, հանձնված էր ՀՀ պաշտպանության նախարարության հովանավորությանը: Եկեղեցու սպասավոր տես Պսակը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտյան, երբ եկեղեցու հոգևոր սպասավորները եկել են ծառայության, ԱԱԾ և ռազմական ոստիկանության ուժերը արդեն տեղում են եղել: Որոշակի ժամանակ անց, երբ արդեն տարածքում … Read more

Գնդերեցների գունդը հիմնադրվել է Նավասարդ Կճոյանի ստորագրությամբ

«Վերջապես ՊՆ-ն կայացրեց ռազմավարական բնույթի կարևորագույն, պատմական որոշում: Նրանք գտել են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տասնամյակներով մատուցված հոգևոր ծառայությունն ու քրիստոնեական դաստիարակություն այլևս պետք չէ Զինված ուժերին: ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում Նիկոլի պահանջներին համապատասխան ՀԱՍԵ դեմ պայքարի նոր ծրագիր կմշակեն, ու ըստ այդմ ԶՈւ-ն, ամենայն հավանականությամբ, կունենա կարգալույծ եղած և/կամ Եկեղեցու հետ … Read more

Մտքեր՝ 2016-ին տեղի ունեցած խոսակցությունից բխող

Տեղի տալով 2016-ի դեմքերն ու դեպքերը վերհիշելու սոցցանցային թրենդին՝ պատմեմ 10 տարի առաջ իմ եւ հորս միջեւ տեղի ունեցած զրույցի մասին։ 2016 թվականի ապրիլ կամ մայիս ամիսն էր։ Ապրիլյան քառօրյա պատերազմն արդեն տեղի էր ունեցել։ Ես 10 տարեկան էի եւ դեռ Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում էի բնակվում։ Հայաստանի համար իրապես մտահոգված սփյուռքահայերի համար նույնպես մելամաղձոտ … Read more