«Արամ Խաչատրյան» համերգասրահում կեսգիշերին հնչել է Վերդիի «Ռեքվիեմը» – Live News

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգային ծրագրում հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Համերգին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Երջանիկ ենք, որ նման հանճարի ստեղծագործությանը, ինչպիսին Չայկովսկին է, անդրադարձել է ոչ պակաս հանճարեղ ջազմենը՝ Դյուք Էլինգթոնը, ինչի արդյունքում ունենք այս երաժշտական հրավառությունը»

Օրերս տեղի ունեցավ մի բացառիկ երեկո, որտեղ դասական երաժշտության նրբագեղությունն ու հզոր հնչողությունը միաձուլվեց ջազի սվինգային ռիթմերի ու համարձակ իմպրովիզների հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու տարբեր երաժշտական ժանրերի իսկական տոնակատարություն էր, որն իրականություն դարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան) «միաձուլման» … Read more