«Երջանիկ ենք, որ նման հանճարի ստեղծագործությանը, ինչպիսին Չայկովսկին է, անդրադարձել է ոչ պակաս հանճարեղ ջազմենը՝ Դյուք Էլինգթոնը, ինչի արդյունքում ունենք այս երաժշտական հրավառությունը»

Օրերս տեղի ունեցավ մի բացառիկ երեկո, որտեղ դասական երաժշտության նրբագեղությունն ու հզոր հնչողությունը միաձուլվեց ջազի սվինգային ռիթմերի ու համարձակ իմպրովիզների հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու տարբեր երաժշտական ժանրերի իսկական տոնակատարություն էր, որն իրականություն դարձավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան) «միաձուլման» … Read more

Լեգենդար մեթոդն այլևս հայերենով հասանելի է մեր ջութակահարներին. «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունից մինչև «Ջութակ նվագելու արվեստը» համերգը

Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բացառապես բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունն ու հոգեբանական պատրաստվածությունը։ Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում … Read more

Օպերային դիվա Ալբինա Շագիմուրատովան և մաեստրո Էդուարդ Թոփչյանը գոհ էին երևանյան համերգից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս հյուրընկալեց Գլինկայի անվան վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին՝ օպերային դիվա, սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ, ով նախագահել է ժյուրին: Նրանց մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների շրջագայության մի մասն է, որն այս օրերին տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելառուսում ու Ղազախստանում: Գլինկայի հեղինակավոր մրցույթը, որը … Read more

«Ջերմոցային հայ» մականունով ռուս լեգեոներ երաժիշտը սկսել է ղեկավարել մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը

«Մշակութային լեգեոներ» երևույթը, հասկացությունը առաջին անգամ 2012 թ-ին հանդիպեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչը բազմաթիվ ընդդիմախոսներ ունեցավ։ Վերջիններս իրենց վրդովմունքն արտահայտում էին հետևյալ կերպ՝ ինչ է, մենք չունե՞նք երաժիշտներ, կամ ինչո՞ւ ոչ մերը, այլ դրսինը։ Ի վերջո` հասկացան, որ այդ խնդիրը, մեծ հաշվով, ազատ շուկայական հարաբերություններն են կարգավորում, որտեղ «իմ» ու «քո» լինել չի կարող։ … Read more