«ԵԽԽՎ համազեկուցողները տեղեկացված են ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացներից, բայց առկա է որոշակի քարտ բլանշ Փաշինյանին»

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ զեկույցը խայտառակ էր եւ այն ձեւակերպումներով, որոնք այնտեղ կան՝ այսինքն եկեղեցու հետ կապված, մի շարք այլ խնդիրների հետ կապված, եւ ավելի շատ այն ձեւակերպումների հետ կապված, որոնք այնտեղ չկան՝ քաղբանտարկյալներ, հակաժողովրդավարական գործընթացներ, դատական եւ իրավական համակարգի նկատմամբ ճնշումներ եւ այլն։ Ստրասբուրգում … Read more

Իրանի և Սիրիայի կայունությունն ու համահունչ զարգացումը կարևոր է Մերձավոր Արևելքում իրական խաղաղության համար. Արմեն Գևորգյան

«Մերձավոր Արևելքին առնչվող որոշ կարևոր որոշումներ կկայացվեն դրանից  դուրս, բայց հետևանքների հետ ստիպված կլինեն ապրել ավելի լայն տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդները: Ահա թե ինչու մենք պետք է իրավիճակը գնահատենք առավելագույնս իրատեսորեն և ձեռնարկենք ամենազգույշ քայլերը՝ լարվածությունը նվազեցնելու համար»: Այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ … Read more

«Քաղբանտարկյալների մասին անուն առ անուն փոխանցել ենք, իրենք գիտեն, շատ լավ գիտեն, բայց չտեսնելու են տալիս, որովհետեւ Արեւմուտքն ամբողջովին աջակցում է սրան». Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

Նախօրեին Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձեւը, որն ալեկոծել է հայաստանյան քաղաքական դաշտը։ Եվրոպացի պատվիրակների մի շարք կանխակալ ու իրականությունից հեռու գնահատականները իշխանական բնորոշումներ են տվել Հայաստանում ընթացող աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ, անտեսել քաղբանտարկյալների առկայության փաստը եւ այլն։ ԵԽԽՎ վեհաժողովում ընդունված փաստաթղթում, այդուհանդերձ, այս կառույցը խոր մտահոգություն է հայտնել նաեւ Հայաստանի վարչապետի եւ … Read more

Հայաստանի ինքնիշխան տարածքներն «Արևմտյան Ադրբեջան» անվանող հռետորաբանությանը հակազդելը պատերազմի ցանկություն չէ. Արմեն Գևորգյան

«Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ»,- այս մասին նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ «Առաջընթացի զեկույց»-ի քննարկման բաժնում: Արմեն Գևորգյանի ելույթի տեքստն ամբողջությամբ. «Հայաստանը մտնում է չափազանց դժվար … Read more

«Անդամ երկրները պետք է հարգեն Կոնվենցիայով սահմանված իրավունքները իրավական գործընթացներում՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են քաղաքական ընդդիմությանը և ակտիվիստներին»․ Ալեն Բերսե

«Ուզում եմ հարցնել Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Արդյոք Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցո՞ւմ եք նրանց՝ առանց նախապայմանների ազատ արձակման հարցում՝ որպես Ձեր՝ ադրբեջանական պատվիրակությանը Վեհաժողով վերադարձնելու ջանքերի մի մաս»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հարցրեց ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ … Read more

Ինձ ապօրինի մեղադրանք է առաջադրված, ամեն նիստին ասելու եմ. ՀՀ նախկին փոխվարչապետ

-Կարո՞ղ եմ տեղեկացնել ԵԽԽՎ-ին, որ այսօր Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց առանց անձեռնմխելիության հարցը հաղթահարելու,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանին այս հարցն ուղղեց նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: Նիստը նախագահողն արձագանքեց՝ իրավաբանության մեջ յուրաքանչյուր բառ ու տառ կարեւոր է . «Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել … Read more