Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացրել են․ նախաքննության ավարտ – Live News

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել … Read more

Ծաղկաձորում գործող հյուրանոցում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Կոմիտեից մանրամասնում են՝ հարկեր չվճարելու նպատակով  ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, … Read more

Վարդավառի վերաբերյալ հրապարակումների պատճառով ռուս բլոգերի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար, «Sputnik Armenia»-ին հայտնել են ՔԿ–ից։ Գործը հարուցվել է «Համացանցի միջոցով ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային հայտարարություններ» հոդվածով։ Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա

ՔՊ–ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել … Read more

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: «Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները՝ էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունների … Read more

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են  ՔԿ-ից: «Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,-ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում

Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել են, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտնում է, որ իրեն ձերբակալում են։ «Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը … Read more

Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երկու երեխաների՝ Փամբակ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից: Նշենք, որ երեկ քաղաքացին հայտնել էր, որ տեսել է Փամբակ գետում հայտնված երեխայի։ Նույն օրը ժամը 17։05-ին մեկ այլ քաղաքացի է ահազանգել ու հայտնել, որ 7 և 13 տարեկան քույրերը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս … Read more

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։ Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ … Read more

Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականը խարդախությամբ հափշտակել է հողամասեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, … Read more