Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացրել են․ նախաքննության ավարտ – Live News

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել … Read more

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. «Հետք»

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։ Գրում է «Հետք»-ը: «Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի … Read more

Թող խաղաղությունը մեր հողերի հաշվին չլինի. քաղաքացին՝ Փաշինյանին

Թող խաղաղությունը մեր հողերի հաշվին չլինի, մի բուռ էինք, դարձանք կես բուռ, չի կարելի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11–ին, Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց մի երևանցի կին։ «Դուք շատ լավն եք, գոհ ենք, բայց էդ մի բանը մի արեք, հող մի տվեք։ Դուք ասում եք՝ Ղարաբաղը մերը չէ, դրանով գրգռում եք … Read more

ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի այլևս. ԱԺ-ն ընդունեց փոփոխությունը

Ազգային ժողովը ընդունել է փոփոխություն, որով Հայաստանի Առաքելական եկեղեցուն պետական և համայնքային հողամասերն այլևս անհատույց չեն տրվի եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների կառուցման և սպասարկման համար: Նախագիծը ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից և ընդունվել է 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք՝  Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ս.թ. փետրվարի 13-ին հաստատել էր ՀՀ տարածքային կառավարման և … Read more