Սյունիքում քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների վերահսկողության հարցերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, կենսաբազմազանության մոնիտորինգի և պահպանման նոր գործիքակազմերի ներդրման հարցերը: «Միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք ենք բերել տեսանկարահանող նոր սարքավորումներ: Դրանք հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել տարածքների մոնիտորինգը, կենսաբազմազանության պահպանությունն ու վերահսկողությունը», … Read more

Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բերդի անտառպետության 1-ին պահաբաժնում հսկողական-կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս հայտնաբերել են Բերդ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին՝ բենզասղոցով փռշնի տեսակի ծառեր հատելիս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Էկոպարեկային ծառայողների կանխարգելիչ և հսկողական գործողությունների արդյունքում … Read more

Լճաշենում հայտնաբերվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. ձերբակալվել է երեք անձ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած հողատարածքում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն՝ արդյունահանած զանգվածը հատուկ սարքերով տեսակավորել և օգտագործել են իրենց ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում։Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում … Read more

Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը – Live News

Սեպտեմբերի 7-ին նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը։ Այս ամսաթիվը պատահական չէ։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց սեպտեմբերի 7-ը հռչակել Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օր՝ այն նշելով 2020 թվականից։ Հետաքրքիր է, որ օրվա նախաձեռնության նախագիծը ՄԱԿ-ում ներկայացվել էր Բութանի, Մավրիկիոսի, Մոնղոլիայի, Կորեայի Հանրապետության և Թուրքմենստանի կողմից։ Այս … Read more

Նապաստակ՝ 555, վայրի խոզ՝ 74, գայլ՝ մեկ առանձնյակ, աղվես՝ անսահմանափակ, այլ կենդանիներ. ի՞նչ չափաքանակներ են սահմանված 2026-2027 որսաշրջանի համար

2026-2027 թվականների որսաշրջանն արդեն մեկնարկել է. շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի օգոստոսի 21-ի N 276-Ն հրամանով սահմանվել են որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Հրամանն ուժի մեջ է օգոստոսի 25-ից։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հրամանն ընդունվել է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի … Read more

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վայրի բնության հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կոնսորցիումի (ICCWC) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, Շրջակա միջավայրի … Read more

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել է 7853.7 խմ լեռնային զանգված՝ պետությանը պատճառելով 6 մլն 640 հզր 890 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։ … Read more

Ամոթալի պատկեր․ Մերգելյանի այգում մեծ շուքով տնկած գրեթե բոլոր եղևնիները կամ չորացել են, կամ ծանր վարակ են տանում (տեսանյութ)

Հետաքրքիր է, Կանաչապատման ՀՈԱԿ-ում չե՞ն տեսնում, որ Մերգելյանի այգում մեծ շուքով, 50 հոգով տնկված գրեթե բոլոր եղևնիները, կամ չորացել են, կամ ծանր վարակ են տանում։ Մասնագետ չունե՞ք, սա ի՞նչ վիճակ է։ Ամբողջությամբ չորացած տոսախից (самшит) կանաչ ցանկապատից չեմ էլ խոսում… Միլիոններ ծախսվեցին, եթե դա դեռ կարևոր է։  «Միակ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ կառույց» ասելով չէ, արդյունքով է։ Ամոթալի … Read more

Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացրել են․ նախաքննության ավարտ – Live News

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել … Read more

Բնապահպանության տեսչական մարմինը ծառահատումների դեպքով ՔԿ հաղորդում է ներկայացրել

2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ․ տեղեկանում ենք ԲԸՏՄ-ից։ «Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) … Read more