ԲԿ-ի փոխտնօրենը կաշառք է ստացել զինակոչիկներին ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար. 9 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի … Read more

Հուշանվեր թղթադրամով «գնել» էր հեռախոս

Էլմիրա Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ. հուլիսի 19-ին վստահությունը չարաշահելու եղանակով Աշոտ Ասատուրյանից հափշտակել էր խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության  «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոս: Է.Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՄ» հայտարարությունների կայքում նկատելով տուժողի կողմից «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերաբերյալ … Read more

Կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի … Read more

Կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. Shamshyan.com

Հունվար 14,2026 12:34 Shamshyan.com. Երեկ՝ հունվարի 13-ին, ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։ Պարեկները, փրկարարներն ու ոստիկանները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերել են 20-25 տարեկան տղայի դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել … Read more

ՊՆ 2 զորամասերի ծառայության պետը 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակման մեջ է մեղադրվում

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված … Read more