Ի՞նչ է փոխվում 2027 թվականի հունվարի 1-ից, երբ ապրանք եք պատվիրում ԵՏՄ առցանց հարթակից

Առցանց գնումները ԵՏՄ երկրների հարթակներից դարձել են առօրյա, բայց հարկային կողմը մինչ այժմ մնում էր մշուշոտ։ 2027 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգիրքը հստակ պատասխան է տալիս. ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը դրվում է հենց հարթակը շահագործողի վրա։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու … Read more

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ․ հարուցվել է քրեական վարույթ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։ Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունն առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ … Read more

Էլեկտրական ավտոմեքենաների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգոստոսի 6-ի դրությամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 6-ի դրությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգոստոսի 6-ը ներառյալ. … Read more

Ծաղկաձորում գործող հյուրանոցում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Կոմիտեից մանրամասնում են՝ հարկեր չվճարելու նպատակով  ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, … Read more

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 111 միլիարդ  163 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել … Read more

Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը (տեսանյութ)

Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: «Օրինակ՝ եթե հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել ձեր հայտարարագիրը։ Կարգավորման մանրամասներին ծանոթացնում է ՊԵԿ աշխատակիցը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում:

Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. Aysor.am

Aysor.am-ի տեղեկություններով՝ այս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: «Առինջ մոլ»-ում աշխատող առևտրականներն ահազանգում են, որ ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում առևտուր անել: Ըստ նրանց՝ ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի: Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները … Read more

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները շարունակում են գտնել ՊԵԿ խոշորացույցի տակ

ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով … Read more

Անձի կողմից հարկային պարտավորությունը չվճարելու դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հարկային մարմինը հուլիսի 1-ից

Չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը փոխվել է։ Այսուհետ գործում է հստակ հաջորդականություն՝ նախ հիշեցում և առարկություն ներկայացնելու հնարավորություն, ապա գանձման ու արգելանքի որոշում, իսկ որոշակի ժամկետից հետո՝ հարկադիր կատարում։ Ստորև ներկայացնում ենք, թե ինչ ժամկետներ և շեմեր են սահմանված։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նոր կարգավորումները սահմանված են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու … Read more

2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։ Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես. ովքեր են ներկայացնում … Read more