Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դեր ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու հարցում․ ՄԻՊ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ագարակ անցման կետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։ Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների … Read more

ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը․ «Սիվիլնեթ»

«Սիվիլնեթ»․  ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը․ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը, Երևանը պաշտպանում է իր դիրքորոշումը: ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների (mandate holders) միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական … Read more

ՄԱԿ փորձագետները կասկածի տակ են դրել մարդու իրավունքների ՝ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։Թեև մեր դիմումում … Read more

Մեր ժողովուրդը ցույց է տվել իր ներքին դիմադրողականության ուժը․ Ձյունիկ Ազաջանյան 

«Մենք հանրային դաշտում առնչվում ենք մի իրավիճակի, երբ ժամանակին ստեղծված, այսպես ասած, քաղաքացիական հասարակության կառույցները, կամ գոնե դրանց գերակշիռ մասը, այլևս անգործություն են ցուցաբերում։ Դրանով իսկ նրանք կանաչ լույս են տալիս, որը օգնում է այս իշխանություններին ոչ միայն շարունակել իրենց հետապնդումների և բռնաճնշումների գործողությունները, այլև դրանք էլ ավելի տարածել և իրականացնել ավելի կոպիտ ու օրենքից … Read more

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը)։ Սակայն իրավաբանական համայնքը կարծես համակերպվել է, որ պաշտոնատար անձը դուրս է քրեական իրավունքի գործողության ոլորտից։ Հետաքրքիր է՝ իրավապահ համակարգն այժմ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվելու քրեական վարույթ … Read more

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը ուշադրություն է հրավիրում Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումների վրա, մասնավորապես՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման հարցում։ Փաստաթղթում զգուշացվում է քաղաքական ճնշումների «նորմալացման» վտանգի մասին և շեշտվում է, որ ժողովրդավարությունը չի կարող դառնալ դիվանագիտական սակարկությունների գործիք։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Բանաձևը խորհրդարանի օրակարգ է ներկայացրել ֆրանսիացի … Read more

Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա․ Արցախի ՄԻՊ-երի նամակը՝ Վենսին

Արցախի Հանրապետության նախկին և ներկա Մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։ Նրանք հայտնում են, որ նամակը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ։ Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին … Read more

«Իշխանությունները դժվարություն են ունեցել ապահովել բավարար սոցիալական պաշտպանություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100,000 էթնիկ հայերի համար». Human Rights Watch

Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի վիճակը մնացել է անկայուն։ Մինչ իշխանությունները շարունակում էին կոռուպցիայի դեմ պայքարը և բարեփոխումներն ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին առնչվող լուրջ մտահոգությունները մնում էին արդիական, այդ թվում՝ ընդլայնված պետական ​​տեսահսկումը, մամուլի ազատության սահմանափակումները, ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա բռնությունն ու խտրականությունը։ … Read more