Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։   Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր … Read more

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել … Read more

Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնատար անձը կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նրանից կաշառք է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված 80 … Read more

ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ քրվարույթում առկա չեն․ Լիդյա Մանթաշյան

11 Փետրվարի, 2026 18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Այս մասին գրել է գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։ «Հետաքրքիր մանրամասներ են պարզվում. -Կա’մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա’մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար, որովհետև տվել … Read more

2019–2025 թվականներին azdararir.am հարթակով ստացվել է 1610 ազդարարում, 73 դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2019-2025 թվականներին ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի՝ azdararir.am-ի միջոցով, ստացվել է 1610 ազդարարում, որոնցից 1324-ը՝ անանուն: 73 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան, 2-ով կայացվել են դատական ակտեր: Մասնավորապես՝ 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 188 ազդարարումներից … Read more

Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է։ Պետությունը ունի հստակ իրավական պարտավորություններ. ՄԻՊ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության … Read more

Ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով զենք-զինամթերք՝ սպանություններ են նախապատրաստել, ավազակային հարձակում և բնակարանային գողություններ արել. կա 10 ձերբակալված

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ:   Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող … Read more

Հետեւել էր գումարը կանխիկացնողին, իմացել ծածկագիրը, ապա հափշտակել նրա գումարը

Վճռաբեկ դատարանը հունվարի 23-ին հաստատված համարեց այն, որ Սերոբ Եսայանը հավաքելով տուժողի հաշվեհամարի գաղտնաբառը, ապօրինի մուտք է գործել երեւանյան բանկոմատի համապատասխան հավելված եւ տուժողների գումարները հափշտակել` բանկոմատն օգտագործելով, առանց օրինական թույլտվության, հետեւաբար, կատարվածը համակարգչային հափշտակություն է: Սերոբ Եսայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. հունվարի 18-ին Երեւանում տեղակայված ՓԲ ընկերության վճարահաշվարկային սարքի մոտ … Read more

«Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածք է օգտագործել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի N 1810, 2003 թվականի N 131-Ա, 2001 թվականի N 315 և 2003 թվականի N 91-Ա որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է  4000 քմ,  2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք՝ համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային … Read more

Մինչև 2,5 միլիոն դրամի տուգանք առաջացնող ապօրինի շինարարությունը չարձանագրելու համար քաղաքացուց կաշառք են պահանջել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից … Read more