Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականը խարդախությամբ հափշտակել է հողամասեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, … Read more

Գիտության կոմիտեի հաշվապահը մեղադրվում է խարդախության եղանակով շուրջ 190 մլն դրամի հափշտակության մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:  Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնել են, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, … Read more

Ղազախստանը խարդախության համար հետախուզվողին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Մ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 788 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ

Մարտի 25-ին 35-ամյա մի կին խարդախության վերաբերյալ հաղորդում է տվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Ըստ հաղորդման՝ դեռևս անցած տարվա հունիսին կինը սոցիալական հարթակի միջոցով ծանոթացել էր փաստաբան ներկայացած մեկի հետ, որը փաստաբանական ծառայություններ մատուցելու պատրվակով խարդախությամբ նրանից հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ։ Կինը նաև նշել է, որ գումարները փոխանցել է Նոր Նորքի … Read more

Խարդախություն իրավապահների անունից. մի՛ փոխանցեք ձեր գումարները անհայտ անձանց

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։ Այս մասին հորդորում են ՆԳՆ Կիբերոստիկանությունից: «Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, … Read more